Խորհրդարանի խոսնակը հիվանդությունից հետո վերադարձել է աշխատանքի

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գալուստ Սահակյանին հիվանդանոց էին տեղափոխել փետրվարի 17-ի երեկոյան, համապատասխան բուժում ստանալուց հետո նա դուրս էր գրվել փետրվարի 21-ին, սակայն բուժումը շարունակում էր տանը

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բուժումից հետո առաջին անգամ աշխատանքի է գնացել։

Ինչպես Facebook սոցցանցի իր էջում գրել է խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, Գալուստ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է լավ։

«Հավելեմ, որ խորհրդարանի ղեկավարի առողջական վիճակը թույլ է տալիս անցնել աշխատանքի», — նշել է Բաբայանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական խորհրդարանի ղեկավարի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարում։

Ենթադրվում է, որ Սահակյանը խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ միասին կհանդիպի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի Գերագույն ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

 

Լրահոս
0