00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլևս ինչ չեն անի երևանցիները գարնան գալուն պես

© Sputnik / Asatur YesayantsВесна в Ереване
Весна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարունն իր տարերքի մեջ է արդեն փետրվարից։ Սկզբում մեզ մոտ հյուրընկալվեց Սահարայից եկած ցիկլոնը, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանը մարտի առաջին տասը օրը գտնվելու է Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության ներքո։ Մարտը ոգևորվել է, Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի 25 աստիճանի

Կարծես թե կարելի է բացականչել`ուռա˜, վերջապես, այլևս պետք չէ ծանր վերարկուներ, բաճկոններ, մուշտակներ, երկարաճիտ կոշիկներ, բազմաթիվ գլխարկներ, շարֆեր ու ձեռնոցներ (որոնք մշտապես մոռանում էի տանը) կրել, ինչպես նաև բլուզներ։ Բայց…
Գարնան գալուստն ազդարարվեց, սակայն ինչ-որ բան կարծես այնպես չէ։

Այլևս սիրելի գիրքը չենք ընթերցի ձմռան հաճելի երեկոներին տաք ծածկոցի մեջ փաթաթված, տաք կապուչինո չենք խմի իջնող ձյան դանդաղ պարի ներքո։

Այսուհետ այս ամենը չի լինի։ Sputnik Արմենիա պորտալը որոշեց հարցախույզ անցկացնել ու պարզել, թե երևանցիներն այլևս ինչ չեն անի գարնան գալուն պես։

Խաշ ուտել

40-ից բարձր տարիքի երևանցիների մեծամասնությունը հավաստիացրեց, որ գարնան գալուն պես այլևս չի ուտի ավանդական խաշը` մեկնաբանելով դա նրանով, որ խաշն արարողակարգ է, որն անցկացվում է հենց ձմռանը։

Հայաստանում խաշն ընդունված է ուտել բացառապես ձմռանը։ Այս նպատակով մայրաքաղաքի տարբեր ռեստորաններում նոյեմբերի վերջից կարելի է հայտարարություններ տեսնել, որոնք «էստի համեցեք» են անում ու իրենց մոտ ամենամատչելի ու համեղ խաշի հրավիրում։ Ռեստորաններն այդ արարողակարգն անվանում են «խաշկերույթ»։

Ի դեպ, հայերը նախընտրում են խաշ ուտել առավոտ շուտ, քանի որ հավատում են, որ խաշը դժվարամարս ուտեստ է։ Խաշի սեղանին սովորաբար լինում է թթու, կանաչի, աղ, սխտոր, մեծ քանակությամբ չոր լավաշ, բողկ ու, իհարկե, օղի։ Շատերը խաշից հետո իրենց համար, այսպես կոչված, սիեստա են կազմակերպում։

Բլոտ խաղալ

Մեր քաղաքի 40-ից ցածր տղամարդիկ նշեցին, որ այլևս չեն խաղա տեղի բնակչության կողմից այդքան սիրված բլոտը, քանի որ այն խաղալու համար անհրաժեշտ է երկար ու համբերատար մեկ տեղում նստել, իսկ գարնանը մարդիկ ուզում են զբոսնել ընկերների հետ ու օրն անցկացնել մաքուր օդում։ Պետք է նշել, որ բլոտը մեր կենցաղ մտավ երկրի համար ծանր տարիներին, երբ շուրջբոլորը մութ էր, ցուրտ ու սով։

Կոմունալ ծառայությունների համար մեծ գումարներ վճարել

30-ն անց կանայք հիմնականում պատասխանեցին, որ գարնանն այլևս հարկ չի լինի կոմունալ ծառայությունների համար մեծ գումարներ վճարել։ Եվ, իսկապես, սա բավական լուրջ խնդիր է տները ջեռուցող մարդկանց համար։ Բնակչության մեկ երրորդը ստիպված է գոյությունը պահպանել ցուրտ տներում։

Ձնագնդի խաղալ

Ոմանք նշեցին, որ գարնանն այլևս ձնագնդի չեն խաղա։ Հավանաբար ինձ հանդիպեցին մարդիկ, որոնք ապրում են քաղաքի կենտրոնից հեռու, որտեղ ձմեռն ավելի երկար է տևում։

© Sputnik / Асатур ЕсаянцՁնագնդի
Игра в снежки - Sputnik Արմենիա
Ձնագնդի

Մայրաքաղաքի ծայրամասից մինչև քաղաքի կենտրոն ընդամենը 30 րոպե է։ Սակայն այդ 30 րոպեների ընթացքում բնակիչները հաճախ մի եղանակային պայմաններից մյուսն անցնող ճանապարհ են կտրում։ Օրինակ` քաղաքի կենտրոնում կարող է լինել չոր, սառը եղանակ, իսկ հյուսիսային շրջաններում` առատ ձյուն։ Սակայն եթե կենտրոնում ամեն ինչ մաքուր ու կոկիկ է, քանի որ քաղաքապետարանը միջոցներ չի խնայում կենտրոնական ու հիմնական փողոցները մաքրելու համար, ապա ծայրամասերում ձյան վերջին հետքերն ինքնուրույն են մաքրվում։ Քաղաքապետարանն այդ հոգսով չի զբաղվում։

Զուգագուլպա հագնել

Մինչև 30 տարեկան կանանց կեսը գարնանն այլևս տաբատի տակից զուգագուլպա չի հագնի։ Կանայք շատ հետաքրքիր են ու բաժանվում են մի քանի տեսակի. մի մասը զուգագուլպա հագնում է շալվարի տակից, մյուս մասը չի հագնում, կա նաև երրորդ խումբ, որի համար միևնույն է։ Չնայած նորաձևության փորձագետները կատեգորիկ չեն ընդունում շալվարի ու զուգագուլպայի համադրությունը, այնուամենայնիվ սոցիալ-տնտեսական իրավիճակը նորաձևությանը մղում է հետին պլան։

Օրեր հաշվել

Աղջիկներից մեկն այսօրվանից այլևս չի հաշվի, թե քանի օր մնաց մինչև գարուն։ Գուցե այն պատճառով, մարտի 1-ից նա սկսել է հաշվել, թե քանի օր մնաց մինչև ամառ, ինչպես մեզ դպրոցում էին սովորեցնում` «- անսահմանությունից» մինչև «+ անսահմանություն»։

© Sputnik / Asatur YesayantsԳարունը Երևանում
Весна в Ереване - Sputnik Արմենիա
Գարունը Երևանում

Իսկ ես, ինչպես ամեն օր հաշվում էի արևի մայր մտնելու րոպեները, այնպես էլ շարունակում եմ հաշվել։

Այսօր արևը մայր կմտնի ժամը 19։10-ին։ Բարի գարուն, բարեկամներ…

 

 

 

Լրահոս
0