00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարի շախմատիստը. Լևոն Արոնյան

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակին հովանավորները Արոնյանի վրա խաչ քաշեցին, չընդգրկեցին նրան շախմատի հայկական հավաքականի կազմում, և նա մեկնեց Գերմանիա, սակայն հետագայում համաձայնեց վերադառնալ։ Սպորտային չարությունից զերծ այս բարի մարդն, այնուամենայնիվ երազում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Մոսկվայում հավակնորդների առաջնությանը մասնակցելուց առաջ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը` Լևոն Արոնյանը, հետաքրքիր հարցազրույց է տվել Սպորտ-Էքսպրեսին։

Հաջողության հասնելու դժվարին ուղի

2001 թվականին Արոնյանն ընտանիքով տեղափոխվեց Գերմանիա, որովհետև հովանավորները որոշեցին խաչ քաշել նրա վրա` զգալի առաջընթաց չունենալու պատճառով։ Նա այն ժամանակ 18 տարեկան էր, Հայաստանի հավաքականի կազմ նրան չվերցրին, նա հանդես էր գալիս Գերմանիայի համար։

Այսպես նա ապացուցեց, որ կարող է խաղալ, իսկ 2003 թվականին փոխվեց «շախմատային» իշխանությունը, նրան առաջարկեցին վերադառնալ և նա համաձայնեց։ 2002 թվականից Արոնյանի վարկանիշն անդադար աճում է։

Լուրջ հաջողությունները սկսվեցին 20 տարեկանից։ Այն ժամանակվա մարզիչ Արշակ Պետրոսյանի խորհրդով մարզիկը 15-20 տարեկանում խաղում էր միայն մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Ու 2002 թվականին նրա վերջին փորձի ժամանակ նա հաղթեց, հենց այդ ժամանակ էլ լրացավ նրա 20 տարինն։

2003 թվականին Արոնյանը երրորդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի առաջնությունում, 2004 թվականին նա կրկնեց այս արդյունքը։ Վերջապես 2005 թվականի վերջին շահեց աշխարհի Գավաթը, ինչից հետո սկսեց մասնակցել էլիտար առաջնությունների։

Շախմատիստը նշում է, որ հաջողությունն ու մեծ ճանաչումը թույլ տվեցին իրեն ծանոթանալ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ նա նույնիսկ չէր էլ երազում հանդիպել։ Նրանց թվում են լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Նա կարողացավ ընկերանալ նաև հայտնի ջութակահար Լևոն Չիլինկիրյանի հետ։

Արոնյանը ռուսախոս մշակույթի կրող է

Շախմատի արքայի կոչման հավակնորդների առաջնությունում մասնակցության համար գտնվելով Մոսկվայում` Արոնյանը շատ է ճանապարհորդում Ռուսաստանում։ Հարսնացուի` Արիանի հետ իրենց համատեղ ուղևորությունը եղել է Ռուսաստան, նա ցանկանում էր ցույց տալ Մոսկվան ու Պետերբուրգը։

«Հիշում եմ, թե ինչպես նա զարմացավ` տեսնելով, որ շատ գրախանութներ այստեղ աշխատում են մինչ ուշ երեկո։ Նա ասաց. «Այ քեզ բան։ Երբեք չէի մտածի, որ նման բան կտեսնեմ»։ Իմ մշակույթը ռուսալեզու մարդու մշակույթն է, ինձ հարազատ է ռուսների մշակույթը։ Սա իմ մի մասնիկն է, ու ես սիրում եմ լինել Մոսկվայում», — ասաց Արոնյանը։

Նրան դուր է գալիս Արծաթե դարաշրջանի քնարերգությունը, հատկապես Ցվետաևան, Բրոդսկին, Տարկովսկին։ Իսկ մարզիկի ամենասիրելի գրողը Պլատոնովն է։

Երաժշտությունը կարող էր փոխարինել շախմատին

«Շախմատի պատճառով ես կորցրի երաժշտությունը։ Երբ փոքր էի միաժամանակ շախմատով և երաժշտությամբ էի զբաղվում, սակայն հետո ստիպված եղա ընտրել դրանից մեկը։ Դժվար ժամանակներ էին` 90-ականները։ Երևանում տրանսպորտի խնդիր կար, և դժվար էր մեջտեղից կիսվել` երկուսն էլ հասցնելու համար։ Այդպես ես երաժշտությամբ զբաղվեցի միայն մեկ տարի, սակայն այնուամենայնիվ, երաժշտությունն իմ ամբողջ կյանքի սերն է», — ասում է Արոնյանը։

Այս ընտրությունը նա արեց 10 տարեկանում, սակայն շախմատում նրա հաջողությունները նկատվում էին դեռ ավելի վաղ, քան երաժշտության ոլորտում, և նա ընտրեց խաղը։

«Շատ ոգևորիչ է, երբ տեսնում ես, որ քո գործում առաջընթաց ունես, ասես Փոքրիկ Մուքը կախարդական կոշիկներով։ Դաշնամուր նվագելիս նման զգացողություն չեմ ապրել, թեև կարծում եմ, որ երաժշտության հանդեպ որոշակի հակում ունեմ», —պնդում է Արոնյանը։

Շախմատիստն ասում է, որ զգում է, թե որ երաժշտությունն է լավը, իսկ որը` ոչ։ Նա սիրում է դասական և ջազ երաժշտությունը։ Դասական երաժշտությունը թուլացնում է, իսկ ջազը` լիցքավորում։ Սակայն Լենոնի ու Բեթհովենի միջև անպայման Բեթհովենին կընտրեր։

«Որովհետև Բեթհովենի մեջ ես տեսնում եմ մի ամբողջ ժողովրդի էսթետիկան։ Սա իտալական դպրոցն է, որը փոխվում էր, կատարելագործվում, հետո տեղափոխվեց Վիեննայի դպրոց», — կարծում է Արոնյանը։

Երաժշտություն լսելիս նա զգում է, թե ինչ ազգության է երաժշտություն գրողը։

«Հնչում է Ռախմանինովն, և դու անմիջապես ասում ես` սա ռուս կոմպոզիտոր է գրել», — ասում է Արոնյանը։

Սերը դասական երաժշտության, ինչպես նաև շախմատի հանդեպ նա ժառանգել է մորից։ Նա շատ է սիրում օպերա և միշտ ընտանիքում սերմանում էր դա։ Հենց նա է սովորեցրել երեխաներին տարբերել հավիտենականը անցողիկից։

Բարի շախմատիստը

Նա խոստովանում է, որ սպորտսմենին անհրաժեշտ չարություն չկա իր մեջ։ Արոնյանը բարի մարդ է, թեև շատ է ցանկանում չեմպիոն դառնալ։

«Ցավոք, «Օզվերին» դեղ գոյություն չունի, ինչպես Լեոպոլդ կատվի մասին հայտնի մուլտֆիլմում։ Ես փորձում եմ, զայրանում ինքս ինձ վրա, հակառակորդի վրա, ամբողջ աշխարհի վար, սակայն դա անկեղծ չի ստացվում, քանի որ դա իմ բնավորությունը չէ։ Չեմ կարծում, որ դա շատ դժվար է, սակայն դու պետք է քեզ նման մթնոլորտի տրամադրես, հետո դուրս գաս այնտեղից` մնալով այնպիսին, ինչպիսին կաս», — ասում է Արոնյանը։

Նա զգում է, որ ինքը լավագույնն է, սակայն դա էական չէ։ Արոնյանը մեջբերում է Զիգբերտ Տարաշի խոսքերը. «Քիչ է լավ շախմատիստ լինելը, անհրաժեշտ է նաև լավ շախմատ կարողանալ խաղալ»։

Շախմատում, նրա խոսքով, ամենակարևորը սերն է շախմատի հանդեպ։ Որպեսզի խաղը ծանր աշխատանքի չվերածվի։ Եթե սեր չկա, դու «թոփային» գրոսմայստեր չես դառնա, կարծում է Արոնյանը։

Ամբողջական հարցազրույցը կարդացեք Սպորտ էքսպրեսում։

 

 

 

Լրահոս
0