00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի հայերը սովորում են մայրենի լեզուն

© MirovedГород Муш
Город Муш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում ապրող սասունցիներն ու մշեցիները պահպանել են իրենց մշակույթը` պարերը, խոհանոցը, ու հիմա նրանց գլխավոր խնդիրը հայերեն սովորելն է

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. «Բարև ընգեր, բարև ախպեր, իմա՞լ ես, լա՞վ ես, շատ ուրախ եմ»,- Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում իր սովորած հայերենով ունկնդրին ողջունեց Մուշի հայկական համայնքի ղեկավար Հայրեթին Ասլանը։

Ասլանը հյուրընկալվել էր Sputnik Արմենիայի տաղավարում և պատմեց, որ արդեն երկու տարի Մուշում գործում է Տարոն-Մուշ հայկական միությունը, որի նպատակը տեղի հայերին հայերեն սովորեցնելն է, հայկական մշակույթին, պատմությանը, հայաբնակ վայրերին, այնտեղ ապրած մարդկանց կենցաղին ծանոթացնելը։
Միության շնորհիվ Մուշից մոտ 70 մարդ անցյալ տարի մասնակցել է համահայկական խաղերին։

«Կազմակերպել ենք հայերենի դասընթացներ, մեր նպատակն է Մուշում ապրող երիտասարդներին հնարավորություն տալ սովորել հայերեն, արտահայտվել հայերեն։ Հիմա ցանկություն ունենք, որ այստեղից ուսուցիչ ուղարկեն մեզ մոտ, որպեսզի կարողանանք շարունակել հայերենի դասընթացները»,- ասաց Ասլանը։

Ասլանը հայտնեց, որ Սասունի հայերը կամ մշեցիները պահպանել են իրենց մշակույթը, հարսանիքներին պարում են հայկական պարեր, օրինակ` Յարխուշտա, խոհանոցն են պահել։

«Միայն ունենք լեզվի խնդիր, հուսով եմ` շուտով այդ խնդիրն էլ կվերանա, և բոլորս կխոսենք մեր մայրենի լեզվով` հայերեն։ Այնտեղ ապրող բոլոր քրդերը խոսում են քրդերեն, թուրքերը` թուրքերեն, ամեն մեկը խոսում է իր մայրենի լեզվով, բայց, ցավոք, մենք ոչ մեկս մեր մայրենիով խոսել չենք կարող, քանի որ չենք տիրապետում լեզվին, մեր հիմնական խնդիրը դա է»,- ընդգծեց նա։

Նա կարևորեց Հայաստանից պատմաբանների, պաշտոնյաների, հասարակ մարդկանց այցելությունները, շփումները տեղի հայերի հետ։

«2005-2006 թվականին, երբ պատգամավոր Արագած Ախոյանն առաջին անգամ եկավ Մուշ, մենք շատ գիտելիքներ չունեինք, նրա առաջարկությամբ ստեղծվեց մեր միությունը։ Մենք կարիք ունենք նման շփումների, գիտելիքների, որպեսզի մենք էլ կարողանանք մեր երեխաներին, երիտասարդներին սովորեցնել այդ ամենը»,- ասաց նա։

Ասլանը դժվարացավ ասել, թե Մուշում որքան հայ է ապրում, քանի որ մարդահամարի տվյալներ չեն պահպանվել, ինչպես որ չի պահպանվել ու ջնջվել է պատմությունը։ Նրա հաշվարկներով` եթե Մուշի շրջանն ունի մոտ 400 հազար բնակիչ, ապա ենթադրաբար նրանց մոտ 4-5 տոկոսը հայեր են։

Sputnik Արմենիայի մշեցի հյուրը հայտնեց, որ Թուրքիայում չափազանց բարդ է պատմական հուշարձանները հետ վերադարձնելու խնդիրը. նախ` պետք է դրանք փնտրել-գտնել, հետո ապացուցել, որ հուշարձանները պատկանում են տվյալ ազգին, դիմել պետական մարմիններին, և այդ ամբողջ գործընթացից հետո միայն գուցե պետությունը այն վերադարձնելու թույլտվություն տա:

«Մենք, օրինակ, Գևորգ Չաուշի գերեզմանի պարագայում այսպես վարվեցինք. ապացույցներ գտանք, որ դա Չաուշի գերեզմանն է և պատկանում է մեր ժողովրդին։ Դիմեցինք Վանի հուշարձանների պահպանության կենտրոն, որն էլ դիմեց Թուրքիայի մշակույթի նախարարությանը, միայն այդ ժամանակ թույլտվություն ստացանք ու կարողացանք տեր կանգնել գերեզմանին։ Մնացած պատմական հուշարձանների պարագայում մի փոքր ավելի դժվար է ուսումնասիրություններ կատարել և փորձել գտնել ապացույցներ»,- ասաց Ասլանը` հավելելով, որ հայերի գերեզմանները գտնելն ու դրանց մասին հոգ տանելը նույնպես միության նպատակներից է։

Անդրադառնալով Թուրքիայում քրդերի շուրջ ստեղծված լարված իրավիճակին` Ասլանը նշեց, որ այդ պատերազմը շարունակվում է արդեն շուրջ 35 տարի, բայց վերջին տարիներին ռազմական գործողությունների ծավալը մեծացել է։ Թուրքիայում ընդհանրապես բոլորի կյանքն է վտանգված` անկախ ազգային պատկանելությունից։

«Տիգրանակերտը, Մարդինը, բոլոր քաղաքները շատ ծանր պայմաններում են գտնվում, որովհետև օրը ցերեկով փողոցում մարդկանց վրա հարձակումներ են տեղի ունենում, սպանություններ են լինում, և դա բոլորի կյանքն է վտանգում»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Մշեցի Ասլանը նկատում է, որ վերոհիշյալ դեպքերի հետ կապված` լայնածավալ արտագաղթ չի նկատվում տեղի բնակիչների շրջանում։

 

 

Լրահոս
0