Հին հայկական ձեռագրերը կցուցադրվեն Մոսկվայում

© Sputnik / Asatur Yesayants / Матенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью
Матенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի առաջատար թանգարանների ավելի քան 160 եզակի ցուցանմուշ կներկայացվի Մոսկվայի պետական պատմական թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի- Sputnik. «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն նախնադարյան ժամանակաշրջանից մինչև 19-րդ դարավերջի հայ ժողովրդի պատմությունն ընդգրկող ցուցանմուշները։ Ցուցահանդեսը տեղի կունենա մարտի 9-ին Պետական պատմական թանգարանում, չորեքշաբթի հաղորդում է ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

«Պետական պատմական թանգարանում տեղի կունենա «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցադրությունը, որի ժամանակ կներկայացվի Հայաստանի առաջատար թանգարանների ավելի քան 160 եզակի ցուցանմուշ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ցուցահանդեսի ժամանակ, որը կտևի մինչև հունիսի 13-ը, կարելի է տեսնել Ուրարտուի հուշարձանները, հնագույն ձեռագրերը, որոնք ներկայացնում են Հայաստանի հոգևոր և մշակութային ժառանգությունը, ինչպես նաև` Հայաստանի ազգային մշակույթի խորհրդանիշները` XIII-XV դարերի խաչքարերը` յուրօրինակ հին հուշարձաններ, որոնք չեն հանդիպում աշխարհի այլ երկրներում։

«XX դարի ամենաողբերգական իրադարձությունների մեկի` Հայոց ցեղասպանության մասին կպատմեն ավերված, կողոպտված և հրկիզված ճարտարապետական հուշարձանների լուսանկարները»,- նշում է ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

 

Լրահոս
0