Դելֆինների զանգվածային մահն անհանգստացրել է գիտնականներին

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցДельфин
Дельфин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արգենտինայի գիտնականները պարզում են, թե որն է Բուենոս Այրեսի նահանգի ափերի մոտ դելֆինների զանգվածային մահվան պատճառը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Վերջին օրերին Բուենոս Այրես նահանգի ափերի մոտ 23 սատկած դելֆին է հայտնաբերվել, հայտնել է Mundo Marino հիմնադրամը։

Կազմակերպության տվյալով` սատկած դելֆինների վրա ձկնորսական ցանցերի հետքեր են եղել։

«Մենք հավաքել ենք դելֆիններից 17-ի լեշերը (մյուսներն արդեն փտած են եղել) և հետազոտություն անցկացրել` այդ զանգվածային և մտահոգություն առաջացնող միջադեպի պատճառները պարզելու համար»,- ասվում է հիմնադրամի Facebook-ի էջում։

Գիտնականները արգենտինացիներին հորդորել են դելֆինների լեշեր հայտնաբերելու դեպքում հայտնել իրենց և ուղարկել լուսանկարները։

Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի ափերի մոտ շուրջ 40 հազար դելֆին կա, սակայն ամեն տարի տարբեր պատճառներով հարյուրավոր դելֆիններ են սատկում։

 

Լրահոս
0