00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. ԱՄՆ–ում ահաբեկչության դեմ պայքարի մասին կարծրատիպ է ձևավորվել

© Sputnik / Асатур ЕсаянцСтепан Сафарян
Степан Сафарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան հասարակությունը սովորել է այն մտքին, որ հենց ԱՄՆ–ն է հիմնականում պայքարում միջազգային ահաբեկչության դեմ

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ԱՄՆ-ի քաղաքացիների շրջանում այնպիսի կարծրատիպ է ձևավորվել, որ ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում գերիշխող դեր է ստանձնել, Sputnik Արմենիա պորտալին ասաց Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Sputnik.Կարծիք հարցախույզի տվյալներով` ամերիկացիների 80 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի հիմնական ուժն է։ Եվրոպայի դերն ընդունող մարդկանց թիվը համեմատաբար փոքր է` 8% Գերմանիայի համար, 25%, 29% և 36%` համապատասխանաբար Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համար։

«ԱՄՆ-ն միջազգային ահաբեկչության դեմ պայքարը սկսել է բավականին շուտ, հասարակության մեջ դա կարծրատիպ է դարձել։ Հասարակությունը, որը սեպտեմբերի 11, աֆղանական պատերազմ, Իրաք է տեսել, պատրաստ է ընդունել, որ ԱՄՆ-ն նույն կերպ պայքար է մղում Իսլամական պետության դեմ։ Սրա հետ կապված հակառակ որևէ տեղեկատվություն քիչ արժանահավատ է լինելու, քան այն, ինչ ներկայացնում են ԱՄՆ-ի լրատվամիջոցները», — նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով` հարցը բազմակողմանի տեղեկատվության բացակայությունը չէ։ Տեղեկատվության աղբյուրները բազմաթիվ են, մարդիկ կարող են այլընտրանք գտնել։ ԱՄՆ-ում կան նաև տեղեկատվության ռուսական աղբյուրներ, օրինակ` RT-ն։

Ситуация в сирийском городе Дамаске - Sputnik Արմենիա
Հարցում. ԱՄՆ–ն չի ընդունում Եվրոպայի դերն «ԻՊ»–ի դեմ պայքարում
«Այլ հարց է, թե ինչու այլընտրանքային տեղեկատվությանը չեն վստահում։ Կարելի է ենթադրել, որ դրանք նրանց համար քարոզչության, այլ ոչ տեղեկատվության աղբյուր են», — ասաց Սաֆարյանը։

Մյուս կողմից` առավել հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել եվրոպական երկրներում։

«Տվյալները ցույց են տալիս, որ այդ երկրների բնակիչներն ԻՊ-ի դեմ պայքարի վերաբերյալ ավելի շատ ու տարբեր աղբյուրներից են տեղեկություն ստանում», — ասաց Սաֆարյանը` մեկնաբանելով հարցման արդյունքները։

Եվրոպայում պատկերն այլ է։ Բացի այն, որ այդ երկրների քաղաքացիները տեղեկացված են ԻՊ-ի դեմ պայքարում իրենց երկրների մասնակցության մասին, նրանք սեփական դիրքորոշում ունեն` կապված նրա հետ, թե Սիրիայում ով ում դեմ է պայքարում։

Նա համոզված է, որ եթե նման հարցում Ռուսաստանում անցկացվի, ապա ԱՄՆ-ի հակառակ պատկերը կստանանք։ Ռուսաստանում հավանաբար բոլորը համոզված կլինեն, որ ԻՊ-ի դեմ պայքարում է միայն Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն ԻՊ-ն ստեղծողներից մեկն է։

 

Լրահոս
0