Հայաստանում անձրև է սպասվում

© Asatur YesayantsДождливая погода
Дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուրբաթ և շաբաթ գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Մարտի 4-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին, 6-ին, 7-ի գիշերը շրջանների մեծ մասում, 7-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 4-ի և 5-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում մարտի 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Այսօր ցերեկը մայրաքաղաքում կլինի 19-21, երեկոյան` 13-15 աստիճան տաքություն։

 

Լրահոս
0