Ռուս հետախույզների երթն անօդաչուների հսկողությամբ

© Sputnik / Asatur Yesayants / Российский военный полигон "КАМХУД" в Армении
Российский военный полигон КАМХУД в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումները հատուկ-մարտավարական վարժանքների շրջանակում 100 կիլոմետրանոց երթ են կատարել դեպի ճամբարային հավաքների անցկացման համար նախատեսված «Փամբակ» լեռնային զորավարժարան

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Ավելի քան 50 միավոր անվավոր և թրթուրավոր ռազմական տեխնիկայից բաղկացած շարասյան երթն անցել է ծովի մակերևույթից 1,5 հազարից մինչև 2,5 հազար մետր բարձրությունների վրա՝ ժայռոտ լեռնային տեղանքի էքստրեմալ պայմաններում, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Տեղանքի դժվարանցանելի հատվածներում հետախույզներն իրականացրել են ավտոմեքենաներից դեսանտավորում և ոտքով հաղթահարել են գրունտային ճանապարհների բարդ հատվածները:

Միավորման հետախուզական ստորաբաժանումների զորաշարժերի և երթի ընթացքն օդից հսկել են «Գրանտ», «Լեեր» և «Զաստավա» անօդաչու թռչող ապարատները, որոնց անձնակազմերն առաջ են շարժվել շարասյան հետ:

Մեկ ամսում «Փամբակ» լեռնային զորավարժարանում ռուսական ռազմակայանի ավելի քան 300 հետախույզ լեռնային, ալպինիստական և հատուկ պատրաստության դասընթացներ կանցնի:

Լրահոս
0