00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բասկովը երգեց հայերեն ու հիշեց Հայաստանի առաջին տիկնոջ հետ հանդիպումը

© Sputnik / Асатур Есаянц Концерт Николая Баскова в Ереване
Концерт Николая Баскова в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը Երևան էր ժամանել Հայաստանի առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հրավերով: Նրա մենահամերգը կանանց միջազգային օրվան էր նվիրված:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքի մոտ տոնական տրամադրություն էր տիրում: Կանանց ծաղիկներ էին բաժանում, իսկ նրանք էլ կայծկլտացող աչքերով իրենց տեղն էին փնտրում դահլիճում ու, հարմար տեղավորվելով, սպասում համերգի մեկնարկին: Դահլիճում ավելի քան հազար կին կար, նրանց թվում նաև՝ առաջին տիկինը: «Ռուսաստանի ոսկե ձայն» համարվող Նիկոլայ Բասկովը ծաղիկների վերաբերյալ կատակեց. «Թեև ծաղիկներն արհեստական են, սակայն մի առավելություն ունեն՝ կարող են արձակել այն օծանելիքի բույրը, որով կօծեք դրանք»:

«Ցավոք, իմ ողջ կյանքում մարտի 8-ը ոչ մի կերպ չի տպավորվել ու չի հիշվել: Իմ պատանեկությունն անցել է մարտի դաշտում, որտեղ ժամանակ չկար տոների մասին հիշելու: Իսկ հիմա ես հաճույքով կունկնդրեմ Բասկովի «Շարմանկա» երգը», — Sputnik Արմենիա թղթակցի հետ զրույցում նշեց Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը:

© Sputnik / Асатур ЕсаянцՀայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը
Ветеран Великой Отечественной войны Розалия Абгарян - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը

Հանդիսատեսը բուռն ծափողջույներով դիմավորեց երեկոյի գլխավոր տղամարդուն, որն իր երգերից յուրաքանչյուրը համեմում էր տարբեր հուշերով:

«Մի անգամ «Նոր ալիք» մրցույթի ժամանակ ես մտազբաղ անցնում էի շարքերով, հետո կանգ առա, շրջվեցի ու տեսնեմ մեկն ինձ ուշադիր նայում ու ժպտում է: Ռիտա Ալեքսանդրովնա, հիշու՞մ եք, թե ինչպես ես ծնկի եկա ձեր առջև, այն ժամանակ ամբողջ դահլիճը մեզ էր նայում», — պատմեց Բասկովն ու ծաղիկներ մեկնեց Ռիտա Սարգսյանին:

© Sputnik / Асатур Есаянц Նիկոլայ Բասկովի երևանյան համերգը
Концерт Николая Баскова в Ереване - Sputnik Արմենիա
Նիկոլայ Բասկովի երևանյան համերգը

Օ˜, կանայք: Լիակատար երջանկության համար նրանց շատ բան պետք չէ, բավական է Բասկովը հայերեն երգի իր հայտնի երգերից որևէ մեկը: Իսկ նա մեկի փոխարեն երկուսը երգեց: Համերգից հետո էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ դա «հարգանքի քայլ է այն երկրի նկատմամբ, որտեղ ելույթ ես ունենում», ու լրագրողներին վստահեցրեց, որ հայկական երգերն առաջին անգամ էր կատարում:

Եթե նա առաջին անգամ էր հայերեն երգում, ապա հայկական հյուրասիրությունը Նիկոլայ Բասկովին վաղուց էր ծանոթ: Ինչպես պարզվեց, նա մտերիմ հարաբերություններ ունի հայաստանցի մի ընտանիքի հետ, որի հետ երգիչը ծանոթացել է Բարսելոնայում:

Նիկոլայ Բասկովը հայերեն երգել է «Երևանի սիրուն աղջիկ» երգը - Sputnik Արմենիա
Նիկոլայ Բասկովը հայերեն երգել է «Երևանի սիրուն աղջիկ» երգը

«2001 թվականի փետրվարի 1-ին մեր թոռան ծննդյան օրվա կապակցությամբ Բասկովին մեր տուն հրավիրեցինք: Մեր հարաբերությունները ջերմացան, ավելի լավ ճանաչեցինք իրար ու ընկերներ դարձանք»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սուսաննա Հարությունյանն ու ավելացրեց, որ աստղի հետ ծանոթանալու փաստն այնքան անձնական ու ընտանեկան գործ է, որ նրանք այդ մասին պատմել չեն կարող առանց Բասկովի թույլտվության:

Նման դեպքերում երևի տարօրինակ չի հնչի այն միտքը, թե գուցե Բասկո՞վն էլ է հայ, առավել ևս, որ նա Հարությունյանների երեխաների մասին խոսելիս կատակեց` նրանք իր զարմիկներն են: Գուցե հենց այս գաղտնիքն են թաքցնում Բասկովի հայ մտերիմները: Սակայն, ցավոք կամ ի ուրախություն, Նիկոլայ Բասկովը հայ չէ:

Ինչպես և սպասվում էր, Բասկովը տոնական երեկոն ավարտեց «Շարմանկա» երգով, իսկ կանայք տուն գնացին արհեստական հովտաշուշանը ձեռքին ու բարձր տրամադրությամբ` Առաջին տիկնոջը շնորհակալություն հայտնելով տոնական երեկոյի համար:

© Sputnik / Асатур Есаянц Նիկոլայ Բասկովի երևանյան համերգը
Концерт Николая Баскова в Ереване - Sputnik Արմենիա
Նիկոլայ Բասկովի երևանյան համերգը

 

 

Լրահոս
0