00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեբան. «Դայակին գնահատելու լավագույն փորձագետը ձեր երեխան է»

© Sputnik / Асатур ЕсаянцМамы гуляют с детьми, ребенок катается на машинке
Мамы гуляют с детьми, ребенок катается на машинке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոգեբան Դավիթ Ամիրեջիբին Sputnik-ին պատմել է, թե ինչպես է պետք դայակ ընտրել երեխայի համար

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Աշխարհի գրեթե բոլոր մայրերին մտահոգում է այն հարցը, թե ինչպես է պետք դայակ ընտրել: Ինչպե՞ս կարելի է ամենահարազատ էակին վստահել անծանոթին և այնպես անել, որ երեխան հետագայում հոգեբանական խնդիրներ չունենա: Հոգեբան Դավիթ Ամիրեջիբին կարծում է, որ խնդիրը կարող է լուծել հենց ինքը` երեխան, գրում է Sputnik Գրուզիան:

Դայակ ընտրելու թեման արդիական է նաև այսօր, քանի որ օրեր առաջ ողջ աշխարհը ցնցվեց Մոսկվայում տեղի ունեցած դեպքից, երբ դայակը սպանեց չորս տարեկան աղջկան, հետո հրդեհեց բնակարանը:

«Երբ երեխան մենակ է մնում դայակի հետ, հետևեք, թե ինչպես է նա սկսում պահել իրեն: Երեխայի պահվածքը կարող է շատ խոսուն լինել: Դայակին գնահատելու լավագույն փորձագետը հենց ձեր երեխան է: Նա իր լեզվով փորձելու է այդ մասին խոսել ձեզ հետ: Գրկեք նրան ու մոտեցրեք դայակին, տեսեք, թե ինչպես է նա իրեն պահում: Ուսումնասիրեք նաև դայակի պահվածքն այդ պահին: Երեխան մարդուն ընդունելու կամ չընդունելու իրավունք ունի: Դայակին ընտրում եք ոչ միայն դուք, այլև՝ ձեր երեխան», — Sputnik-ին է ասել Ամիրեջիբին:

Работа вневедомственной охраны ГУ МВД России - Sputnik Արմենիա
Դայակը սպանել է երեխային

Կարևորն այն է, որ երեխային օտար մարդուն վստահելու հարցում չշտապեք, կարծում է հոգեբանը: Պետք է ուշադրության կենտրոնում պահել մի շարք գործոններ՝ դայակի արտաքին տեսքը, հագուկապը, մաքրասիրությունը, հարդարանքը, խնամված եղունգները, ձեռքերն ու մաշկը:

«Երբ մարդը չի կարողանում խնամել իրեն, ուշադրություն չի դարձնում սեփական հիգիենային, չի կարողանա խնամել ու հոգ տանել նաև ուրիշի մասին, առավել ևս եթե հարցը վերաբերում է երեխային», — նշում է հոգեբանը:

Անպայման պետք է ժամանակ անցկացնել նոր դայակի հետ, նրան ստուգել ամենատարբեր իրավիճակներում` սկսած խաղից մինչև երեխային կերակրելը, քնին ու լոգանքին պատրաստելը, կարծում է Ամիրեջիբին:

Ծնողները պետք է հետևեն, թե ինչպես է դայակը վերաբերվում իրենց երեխային, ինչպես է փոքրիկն արձագանքում դայակի հաղորդակցման ձևին, նրա հպումներին:

«Վստահեք երեխային, տեսեք՝ դո՞ւր է գալիս դայակի հետ շփումը, թե ոչ: Շատ կարևոր է նաև դայակի և ձեր փոխհարաբերությունները», — ընդգծեց հոգեբանը:

Նախքան դայակին աշխատանքի վերցնելը ծնողները պետք է տեղեկանան՝ արդյոք նա երեխաների հետ աշխատելու փորձ ունի, թե ոչ: Եթե նա նախկինում աշխատել է մեկ այլ ընտանիքում, լավ կլինի՝ կապ հաստատել այդ ընտանիքի հետ: Պետք է իմանալ նաև դայակի ընտանեկան կարգավիճակի ու նրա շրջապատի մասին:

«Պետք է հնարավորին չափ շատ հարցեր տալ, ճանաչել նրան որպես անձ, հետաքրքրվել նրա անձնական խնդիրներով, սոցիալ-հոգեբանական ու ընտանեկան կարգավիճակով», — նշել է Ամիրեջիբին:

Դայակը պետք է ադեկվատ ընկալի երեխայի հուզական ռեակցիաները, հետաքրքրվի երեխայի ու ծնողի հարաբերությունների առանձնահատկություններով: Բացի այդ, պետք է փորձի ավելի լավ ճանաչել ծնողներին, ուսումնասիրի, թե ինչպես են նրանք հոգ տանում իրենց երեխայի մասին, նկատի երեխայի ռեակցիաների կարևոր նրբերանգները:

Հուզական անտարբերություն, կարեկցանքի ու անկեղծության պակաս, թաքնված ագրեսիա և անվստահություն. սրանք այն հատկանիշներն են, որոնք ցույց են տալիս, որ դայակի հարցում դուք սխալ ընտրություն եք կատարել:

«Դայակը մայր չէ ու չի կարող փոխարինել ծնողին, սակայն նա ոչ միայն դրական դեր ունի երեխային խնամելու հարցում, այլև՝ երեխայի մոտ սոցիալական հմտությունների ձևավորման ու զարգացման գործում: Երեխան սովորում է հաղորդակցվել ու շփվել օտար մարդու հետ, սովորում է շփվել մեկ այլ արտաքին աշխարհի ներկայացուցչի հետ, ու այդ աշխարհը նրան ներկայանում է հանձինս դայակի», — ընդգծեց Ամիրեջիբին:

Կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե ինչպես է դայակը խոսում երեխայի հետ, ինչ տոնով, ինչ արագությամբ, զգացմունքային բազմազանությամբ ու տրամադրվածությամբ, արդյո՞ք նա կարողանում է օրորոցային երգել, բանաստեղծություններ կարդալ երեխայի համար, որքանո՞վ է մշակված նրա բառապաշարը, արդյո՞ք ունի ճաշակ, սիրո՞ւմ է երաժշտություն: Այս ամենը պետք է հաշվի առնել դայակ ընտրելիս:

«Ճիշտ է՝ երեխան դեռ  չի կարողանում խոսել, սակայն նա ծնված օրից պատրաստ է լսել ու աշխարհի հետ հաղորդակցվել սեփական լեզվով: Նա դեռ չի հասկանում բառերի նշանակությունը, բայց շատ լավ է զգում այն էմոցիոնալ հիմքը, որոնք կրում են բառերը», — ասաց Ամիրեջիբին:

Հոգեբանը բոլոր ծնողներին խորհուրդ է տալիս տներում տեսախցիկներ տեղադրել, դայակի հետ կապ պահպանել տեսակապի միջոցով, իրավիճակը մշտապես պահել հսկողության տակ, և այդ դեպքում որևէ անհաղթահարելի խնդիր չի առաջանա:

 

Լրահոս
0