Պայթյուն՝ Երևանի պղնձամոլիբդենային գործարանում

© Sputnik / Asatur Yesayants / Учения МЧС Армении
Учения МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 6-ին, ժամը 06.30-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Երևանի Արին-Բերդի փողոցում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ ԱԻ արձագանքման և ճգնաժամային կառավարման արձագանքման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին-Բերդի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին պատկանող գործարանի կոմպրեսորային արտադրամասում 7 մոտակա բարձրավոլտ էլեկտրական ենթակայանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.03-ին, մարվել` 07.09-ին: 300 քմ տարածքում այրվել է 10 կոմպրեսատորային շարժիչ, 8 էլեկտրական կառավարման վահանակ և հաստոցի միացման համակարգը` խողովակաշարերով և հաղորդալարերով (100 գմ):

 

 

Լրահոս
0