00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կին փրկարարը. «Մեր ծառայությունը դժվար է ու վտանգավոր»

Բաժանորդագրվել
Կնոջը սովորաբար թույլ ու փխրուն էակ են համարում, սակայն կյանքը հակառակն է ապացուցում: Երբեմն հենց կանայք են ընտրում ամենաբարդ մասնագիտությունները: ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խմբի ղեկավար, լեյտենանտ Վիկտորյա Խաչատրյանը փրկարարի ծանր ու բարդ աշխատանքի մասին է պատմել Sputnik Արմենիային

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Մանկուց երազել եմ ոստիկան դառնալ ու համազգեստ կրել: Դպրոցն ավարտելուց հետո փաստաթղթերս տարա Հայաստանի Ոստիկանության ակադեմիա, սակայն չթողեցին, որ մասնակցեմ քննություններին: Ընդունվեցի «Բերկուտ» թիկնապահական քոլեջ և ավարտեցի գերազանցությամբ: Իմ կյանքում ամեն ինչ հանկարծակի է ստացվում, հետո եմ հասկանում, որ ամեն ինչ տեղին էր ու ժամանակին: Ընդունվեցի ԱԻՆ փրկարարական հատուկ խումբ՝ որպես ընդհանուր պրոֆիլի փրկարար: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, ես միակ փրկարար կինն էի: Երկու տարի աշխատելուց հետո լեռնային փրկարար դարձա:

Զուգահեռ սովորում էի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում: Ավարտեցի 2014 թվականին, լեյտենանտի կոչում ստացա ու գլխավորեցի փրկարարական խմբերից մեկը:

Կենսակերպ

Փրկարար լինելը դժվար է, քանի որ լավ փրկարար լինելու համար մի շարք արգելքներ պիտի հաղթահարես: Չեմ կարծում, որ կա բացառապես տղամարդու մասնագիտություն, այդ պատճառով իմն էլ տղամարդու մասնագիտություն չեմ համարում: Ես փրկարար եմ և իմ պարտականությունների ու գործառույթների առումով ոչնչով չեմ տարբերվում փրկարարական աշխատանքներով զբաղվող հակառակ սեռի ներկայացուցիչներից:

Հաճախ այն փաստը, որ ես կին եմ, ինձ ավելի շատ է օգնում: Մի դեպք եղավ, երբ ինձ օգնեց ոչ թե իմ պրոֆեսիոնալիզմը, այլ կին լինելը: Օրինակ՝ մենք փրկեցինք մի տղամարդու, որը փորձում էր ինքնասպանություն գործել: Աշխատանքից դուրս ես կին եմ, մայր: Սակայն աշխատանքի ժամանակ ես մոռանում եմ այդ ամենի մասին և մի կողմ թողնում: Այսօր ես ինձ ուրիշ ոլորտում չեմ էլ պատկերացնում: Ես 25 տարեկան եմ, փրկարար եմ աշխատում 18 տարեկանից: Ինձ հաճախ են հարցնում՝ չե՞ս ուզում մասնագիտությունդ փոխել: Սակայն ես ինձ անգամ ԱԻՆ-ի գրասենյակում նստած թղթաբանությամբ զբաղվելիս չեմ պատկերացնում: Գուցե կգա մի օր, և ես ինքս կհասկանամ, որ ուզում եմ փոխել աշխատանքս: Սակայն փրկարար լինելը կենսակերպ է: Մենք մնում ենք փրկարար նույնիսկ ծառայությունից դուրս: Միշտ ուշադիր ենք, ամեն պահի պետք է պատրաստ լինենք օգնության հասնել:

© Личная страница в ФБՎիկտորյա Խաչատրյան
Виктория Хачатрян - Sputnik Արմենիա
Վիկտորյա Խաչատրյան

Ընտանեկան կյանքը

Ամուսինս էլ է փրկարար: Նա հատուկ նշանակության հրշեջ ջոկատի հրամանատար է: Միասին ենք ընդունվել ու միասին էլ աշխատել հատուկ նշանակության ջոկատում: Չորս տարի է առաջ ենք ամուսնացել, բայց ութ տարի է՝ միասին ենք աշխատում: Երկու տարի առաջ մենք որդի ունեցանք: Փրկարարի պատրաստվածությունը մեզ հաճախ է պետք գալիս նաև առօրյայում ու ընտանեկան կյանքում, ինչպես նաև երեխայի դաստիարակության հարցում: Ես ու ամուսինս շատ ենք ուզում, որ մեր տղան էլ նույն ճանապարհով գնա, որովհետև մարդկանց փրկելը հատուկ առաքելություն է: Մի անգամ, հանգստյան օր էր, տնից դուրս եկա ու տեսնեմ փրկարարների մարտական հաշվարկ է կանգնած: Պարզվեց՝ մի տղամարդ որոշել է նետվել բարձրահարկ շենքի տանիքից: Բնականաբար ես միանգամից գործի անցա, անկախ նրանից, որ  իմ հանգստյան օրն էր: Մենք փրկեցինք նրան… Փրկարարը միշտ պետք է օգնության հասնի: Հաճախ ՃՏՊ-ի ականատես ենք դառնում, միշտ ամուսնուս հետ կանգ ենք առնում, առաջին բուժօգնություն ցույց տալիս:

Փրկարարը կին է

Շատ աղջիկներ ոգևորվում են, երբ տեսնում են ինձ պարանով իջնելիս: Սակայն կողքից նայելը մի բան է, իրադարձությունների կենտրոնում լինելը՝ մեկ այլ բան: Երբեմն այլանդակված դիակներ ենք տեսնում: Պետք է կարողանալ այս ամենը հաղթահարել քո մեջ ճիշտ որոշում կայացնելու համար, այնպես անել, որ տեսածդ չանդրադառնա հոգեբանական ու առողջական վիճակիդ վրա:

© Личная страница в ФБ Վիկտորյա Խաչատրյան
Виктория Хачатрян - Sputnik Արմենիա
Վիկտորյա Խաչատրյան

Առաջին ահազանգը

Իմ առաջին կանչը եղել է 2009 թվականին,  հայտնեցին, որ աղջիկը ձորն է ընկել: Նրան դուրս բերեցինք, ծանր վիճակում էր: Հաջորդ օրը գնացի հիվանդանոց, որ իմանամ՝ ինչ վիճակում է նա: Հիվանդանոցում պարզվեց, որ ճանաչում եմ նրա ծնողներին: Շատ հետաքրքիր էր, առանց իմանալու՝ օգնել էի ինձ համար թանկ մարդկանց:

Յուրաքանչյուր կանչ հիշվող է ու յուրահատուկ: Ոչ մեկն էլ չեմ կարողանում մոռանալ: Կարևոր կամ անկարևոր դեպքեր չկան:

Կյանքի ու մահվան արանքում

Մի անգամ ինքս հայտնվեցի կյանքի ու մահվան միջև: Երկու գետի հատման մասում էր: Ղեկավարի հրամանին հակառակ՝ մտա ջուրը, որ գտնեմ ՃՏՊ-ի հետևանքով գետի մեջ հայտնված վարորդին: Ես ու գործընկերս որոշեցինք լողալով անցնել գետը, սակայն պարզվեց՝ մեր ուժերից վեր էր: Աստծու օգնությամբ փրկվեցինք: Եվ նման դեպքեր շատ են լինում: Փրկարարի կյանքը միշտ է վտանգված:

Զրույցի վերջում Վիկտորյան բոլոր կանանց մաղթեց, որ միշտ դրական տրամադրվածություն ունենան, կյանքում գտնեն իրենց ճիշտ տեղը, կարողանան ինքնադրսևորվել, մնան գեղեցիկ ու հաճախ ժպտան:

© Личная страница в ФБՎիկտորյա Խաչատրյան
Виктория Хачатрян - Sputnik Արմենիա
Վիկտորյա Խաչատրյան

 

 

Լրահոս
0