00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտի 8-ի լավագույն նվերը

© Арменуи МхоянԿարեն Հակոբյանը պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով
Կարեն Հակոբյանը պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 8-ի լավագույն նվերը տիկին Կարինեի համար որդու վերադարձն էր բանակից ու «Վազգեն Սարգսյան» մեդալը

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Արցախյան հերոսամարտի մասնակից, հաշմանդամ ամուսնու մահից հետո ամենադժվարը միակ որդուց բաժանվելն էր: Եթե մյուսների համար ծառայության տարիները շատ շուտ անցան, Կարինեի համար դա ամենաերկար ու ծանր ժամանակն էր, բայց արդյունքն արդարացրեց սպասումը՝ որդու ողջ ու առողջ վերադարձը լրացվեց անակնկալով՝ ՀՀ ՊՆ հրամանագրով սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության, բարեխիղճ ծառայության և պատրաստականության համար պահեստի շարքային Կարեն Հակոբյանը պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով:

«Մեկ տարի առաջ է ամուսինս մահացել. ողջ էր, երբ միակ որդուս տարան բանակ: Ամուսինս միշտ ասում էր՝ տղան պետք է ծառայի, ես էլ եմ նույնը ասում, ճիշտ է՝ չափազանց դժվար էր ինձ համար՝ ամուսնուս հետ շատ դժվարություններ եմ անցել, բայց հայրենիքը մորը հավասարազոր է՝ ինչպե՞ս կարող եմ պահանջել միայն ինձ սիրել ու մի կողմ թողնել հայրենիքի սերը: Որդիները պետք է սահմանը պաշտպանեն, որ իրենց մայրերն ու քույրերը հանգիստ քնեն: Մեր հույսը մեր լավագույն տղաներն են: Շատ դժվար էր որպես մայր 2 տարի սպասել միակ զավակին, բայց գիտակցաբար էի մոտենում դրան: Դժվար տեղ է ծառայել՝ Մարտակերտում: Այսօր իմ համար իմ կյանքի ամենամեծ նվերն է որդուս վերադարձն ու մեդալը: Ծառայության ընթացքում պատվոգրեր ստացել էր, բայց այս բարձր պարգևին չէի սպասում»,- նշեց Կարինե Մկրտչյանը՝ չթաքցնելով ուրախության արցունքները:

Եթե մոր համար սա որդիով հպարտանալու ևս մեկ առիթ էր, չափազանց համեստ որդին չցանկացավ մանրամասնել, թե ինչու է արժանացել այդ մեդալին՝ նշելով, որ պարզապես ծառայել է այնպես, ինչպես մյուսները:

© Арменуи Мхоян «Վազգեն Սարգսյան» հուշամեդալը
 «Վազգեն Սարգսյան» հուշամեդալը - Sputnik Արմենիա
«Վազգեն Սարգսյան» հուշամեդալը

«Սովորական ծառայել եմ, ինչպես պետք է ծառայի յուրաքանչյուր հայորդի: Միայն հպարտ եմ, որ հայրս ազատամարտիկ էր ու ծառայել էր Մարտակերտում, ես էլ եմ Մարտակերտում եմ ծառայել: Խորհուրդ եմ տալիս բոլոր տղաներին գնալ, ծառայել ու հայրենիքի սահմանները պաշտպանել: Հորիցս խիզախություն եմ սովորել: Միշտ ասում էր՝ հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ եղիր»,-նշեց Կարենը:

«Միայն այս պահին երազում եմ՝ ամուսինս ուշ մահանար ու որդու այս մեդալի մասին իմանար: Շատ կուրախանար ու կհպարտանար: Տղային ինքն է խրախուսել ու պատվիրել հայրենասեր լինել: Անհնար է նկարագրել այն զգացողությունը, երբ իմացանք, որ որդիս ծառայելու է այն վայրում, որտեղ տարիներ առաջ հայրն է եղել: Հայրենասիրությունը ծնողներն են սերմանում»,-վստահեցրեց Կարինե Մկրտչյանը:

Դժվարությունը, ցավը, կորուստը մի կողմ թողնելով՝ Կարինեն հարցազրույցի ընթացքում լաց եղավ, բայց սա ոչ թե տխրության, այլ հպարտության արցունքներ էին: Որդին արդեն իր հետ է՝ արժանի պարգև ստացած: Հայ կնոջ ու մոր համար սա մարտի 8-ի ամենավեհ նվերն է:

© Арменуи МхоянКарен Акопян
Карен Акопян - Sputnik Արմենիա
Карен Акопян

 

 

Լրահոս
0