00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զվարթնոցում գաղտնի աղոթողի օրագիրը

© Մարինե Ավանեսյան«Զվարթնոց պատմամշակութային-արգելոց թանգարանի» հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյան
«Զվարթնոց պատմամշակութային-արգելոց թանգարանի»  հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էքսկուրսավար Լարիսա Հարությունյանը խոստովանեց՝ եթե մի օր այլևս չգնա «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, կյանքն ավարտված կհամարի: 32 տարի նա այս համոզմամբ է ապրել ու աշխատել «Զվարթնոցում»՝ այնտեղ անցկացնելով իր կյանքի լավագույն պահերը:

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի-Sputnik. Զվարթնոցի ավերակներում մենակ եղած ժամանակ էքսկուրսավար Լարիսա Հարությունյանը շրջում է՝ մտքում մտմտալով հետևյալ տողերը՝ Զվարթնոցն այն վայրն է, որտեղ պետք է ծնկի գալ ու շշուկով խոսել: Այդ զգացողությունը նա հաճախ է ունենում: Հարությունյանը միայն այսօր ու մեզ է խոստովանում, որ բոլորից թաքուն Զվարթնոցի ավերակների, իսկ ավելի կոնկրետ՝ Սուրբ Գրիգոր եկեղեցու անկյունում աղոթում է խաղաղության համար: Աղոթքն ուղղում է Աստծուն, որ Զվարթնոցը շարունակի պահպանել իր երկնային լույսը:

«Անհատական մոտեցում եմ ցուցաբերում հատկապես օտարերկրացիների համար էքսկուրսիա վարելիս: Մտքով հասնում եմ պատմության խորքերը և ընտրում ամենակարևոր դրվագները»,-ասաց նա:

«Զվարթնոցում» Լարիսա Հարությունյանի վարած էքսկուրսիաները յուրահատուկ են՝ ամեն անգամ նորովի մեկնաբանությամբ: Զբոսաշրջիկներն անձամբ են վկայում՝ էքսկուրսավարն իր նյութին յուրօրինակ է մոտենում՝ խոսքի մեջ դնելով հոգի ու առանձնակի հպարտություն: Հարությունյանի միակ նպատակն է, որ էքսկուրսիայի ավարտին այցելուների հիշողության մեջ անմոռաց բան մնա: Ու նրան հաջողվում է. արդյունքում այցելուները ամբողջությամբ մտնում են էքսկուրսավարի ստեղծած աշխարհը:

«Ամեն անգամ էքսկուրսիան սկսելիս ես փշաքաղվում եմ, շատ պարտավորված եմ զգում: Գուցե պատճառն այն է, որ ես զգում եմ ամեն մի բեկորի շունչը և փորձում եմ դա փոխանցել այցելուին, ինչն ինձ համար շատ կարևոր է, չէ՞ որ այդ բեկորներում ամփոփված է մեր ժողովրդի պատմությունը, այդ բեկորներն են, որ ինձ օգնել են ոչ միայն ավելի լավ ճանաչել մեր պատմությունն, այլև արժևորել հայ մշակույթի հարստությունը»,-ասաց Լարիսա Հարությունյանը:

Հարությունյանի համար ամենատպավորիչը Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի համար վարած էքսկուրսիան է:

© Sputnik / Մարինե ԱվանեսյանПринц Чарльз в Звартноце
Принц Чарльз в Звартноце - Sputnik Արմենիա
Принц Чарльз в Звартноце

«Մտածում էի` ինչպես անցկացնեմ էքսկուրսիան, որ արքայազնը տպավորվի: Երբ շրջում էինք ավերակներում, ես հիշեցի Ռաֆայել Իսրայելյանի խոսքերը՝ այն, որ Զվարթնոցը դարձել էր Արարատի երրորդ գագաթը՝ մոտ երեք դար զարդարելով Արարատյան դաշտավայրը: Ես շարունակեցի՝ ասելով, որ մենք` հանձինս Զվարթնոց տաճարի տեսնում ենք բնության և ճարտարապետության ներդաշնակությանը, ինչը հատուկ է դասական ճարտարապետությանը: Արքայազնի հիացած հայացքը երբեք չեմ մոռանա»,-պատմեց Լարիսա Հարությունյանը:

Զվարթնոցը լցնում է նրա առօրյան ու կյանքն՝ անգամ աշխատանքից դուրս: Հաճախ տուն է գնում տաճարի վերաբերյալ հսկայական նյութով ու շարունակում աշխատել տանը, որտեղ մի մեծ պահարան է հատկացված Զվարթնոց տաճարին վերաբերող տարբեր գիտական նյութերին ու լուսանկարներին: Հարությունյանն այն երջանիկներից է, որոնք տեսել են Զվարթնոց տաճարի վերականգնումը:

© Sputnik / Մարինե ԱվանեսյանЛариса Арутюнян
Лариса Арутюнян  - Sputnik Արմենիա
Лариса Арутюнян

«Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ Զվարթնոցի արծվաքանդակ խոյակներից մեկը տեղափոխվում էր Ֆրանսիա՝ Լուվրի թանգարանում ցուցադրվելու: Ճանապարհում էինք, երբ հասել էին դարպասներին, խնդրեցի, որ կանգնեն, մոտեցա ու ձեռքով հրաժեշտ տվեցի, կարծես կենդանի մի արարած խոսում էր ինձ հետ, ասացի՝ բարով գնաս ու բարով գաս… Զվարթնոցի վեհաշուք տեսքը պահեք ձեր աչքերում…»,-հպարտությամբ պատմեց «Զվարթնոց պատմամշակութային-արգելոց թանգարանի» հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը:

Մեր զրուցակիցն ապրում ու աշխատում է մի կարգախոսով՝ իսկական էքսկուրսավար լինելու համար նախ պետք է ամբողջովին զգալ այն հուշարձանը, որը պիտի ներկայացնես, չէ՞ որ ամեն մի քարը դարերի խոսուն վկա է:

© Sputnik / Մարինե ԱվանեսյանСотрудники музея-заповедника "Звартноц"
Сотрудники музея-заповедника Звартноц - Sputnik Արմենիա
Сотрудники музея-заповедника "Звартноц"

 

 

Լրահոս
0