Համասյանի վերնաշապիկը, Մեսիի ստորագրությունը` Գյումրու բարեգործական աճուրդում

© SputnikГюмри, спустя 27 лет после землетрясения в городе Спитак
Гюмри, спустя 27 лет после землетрясения в городе Спитак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրու անօթևան 13 ընտանիքի բնակարանով ապահովելու նպատակով անցկացվելիք բարեգործական աճուրդի լոտերի թիվն աճում է

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Գյումրու անօթևան 13 ընտանիքի բնակարանով ապահովելու նպատակով «SOS Գյումրի» թիմը նախաձեռնել է մարտի 19-ին բարեգործական աճուրդ իրականացնել:


«SOS Գյումրի» թիմն արդեն իր էջում հրապարակում է լոտերի ցանկը:

Առաջինն աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի վերնաշապիկն է ներկայացվել՝ նրա ստորագրությամբ։ «The Song տեսահոլովակի 5։20 րոպեից Տիգրանը կրում է հենց այս վերնաշապիկը»,- տեղեկացնում են նախաձեռնության անդամները:

Ներկայացվել են նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ստորագրությամբ մարզակոշիկները:

Концерт Тиграна Амасяна в Гюмри - Sputnik Արմենիա
Համասյանի երաժշտությունը երազանքներ է իրականացնում
Ըստ տեղեկության` լոտերի թվում են «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ, որի վրա նաև կոչ է գրված լինելու՝ «Օգնե՛լ Գյումրու անօթևաններին», ավելի վաղ ձեռք էր բերվել լոտ «Բարսելոնայից» ՝ դրոշ Մեսիի և 10 աստղերի ստորագրությամբ: Լոտերի ցանկում են Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկները, Վարդան Մինասյանի վերնաշապիկը և գնդակը, Արարատ-73-ի ստորագրությամբ գնդակ:

 

Լրահոս
0