00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական լեգենդները` Մոսկվայի Կարմիր հրապարակում

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցГосударственный Исторический музей на Красной площади города Москвы
Государственный Исторический музей на Красной площади города Москвы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 9–ին Մոսկվայի պետական պատմական թանգարանում «Հայաստան. գոյության լեգենդ» խորագրով ցուցահանդես կբացվի, որտեղ Հայաստանի առաջատար թանգարանների ավելի քան 1600 եզակի ցուցանմուշ կցուցադրվի

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի- Sputnik. «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսը, որի կբացվի Մոսկվայի պետական պատմական թանգարանում, առաջին անգամ լայն հանրությանը եզակի ցուցանմուշներ կներկայացնի Հայաստանի երեք առաջատար թանգարանից։ Ցուցահանդեսը երկրի հարուստ մշակութային ավանդույթներին ավելի լավ ծանոթանալու հնարավորություն կտա, հաղորդում է tvkultura.ru-ն։

Այժմ Մատենադարանի մասնագետները պատմական թանգարանի աշխատողներին են հանձնում արժեքավոր ցուցանմուշները, որոնց թվում աստվածաշունչ ու աղոթագիրաղոթագիրք կա։ Ամենահին ցուցանմուշը թվագրվում է VII դարին։

Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներն արդեն դասավորված են։ Ամենարժեքավորը մ.թ.ա XXII դարի արծաթե գավաթ է։ Նման գավաթները եզակի են աշխարհում։ Այն գտել են Քարաշամբի թագավորական դամբարանում 1980-ականների վերջին։ Զարդարված է բազմաշերտ պատկերներով, որոնց վրա պատկերված է անհայտ թագավորներից մեկի կյանքը` որս, պատերազմ, թագավորական խնջույք, զոհաբերություն։

«Սա եզակի և չափազանց ինֆորմատիվ իր է։ Նույնիսկ պատկերված զենքերից քանակը կարելի է դասակարգել, որովհետև ամեն ինչ շատ հստակ է պատկերված»,- պատմում է Պատմական թանգարանի հնագիտական հուշարձանների բաժնի վարիչ Ալեքսանդր Մոշինկսին։

Հայաստանի պատմության թանգարանից Մոսկվա են տեղափոխվել մանրանկարչական սրբապատկերներ, մ.թ.ա II դարավերջի Աֆրոդիտե աստվածուհու մարմարե քանդակը, Ուրարտուի թագավորության ժամանակաշրջաների սաղավարտ, վահան և կապարճ` զարդարված գրություններով և պատկերներով։

«Այս իրերը չափազանց հազվագյուտ են։ Պատկանում են բրոնզե դարաշրջանին` մ.թ.ա. II հազարամյակի կես։ Պատրաստված են շատ բարդ տեխնոլոգիայով»,- ասել է Ալեքսանդր Մոշինսկին։

Ցուցահանդեսում ներկայացվելու են նաև եկեղեցական իրեր սուրբ Էջմիածնի թանգարանից։ Գլխավոր ցուցանմուշը կդառնա 1746թ.-ի խաչը` սուրբ Գեորգի Պոբեդոնոսեցի մասունքներով։ Պատմական թանգարանի սրահներում ներկայացվելու է 160 ցուցանմուշ, որոնք ներկայացնելու են երկրի զարմանահրաշ պատմությունն ու լեգենդները։

 

Լրահոս
0