ՊԵԿ ղեկավարի ունեցվածքը կուտակվել է եղբոր շնորհիվ

© Пресс-служба Президента РАОваннес Овсепян
Ованнес Овсепян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետեկամուտների կոմիտեն առանձնացավ Ֆինանսների նախարարությունից։ Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստում խնդրեց մեկ օր հավելյալ շտկումներ կատարելու և արդյունքները ներկայացնելու համար։ Կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը կարճ պատասխանեց լրագրողների հարցերին

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի-Sputnik. Հովհաննես Հովսեփյանն ասաց, որ ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության բաժանումից հետո Խաչատրյանի նշանակած կադրերի «ջարդ» անելու մտադրություն չունի։ Հարցին, թե ինչպես է Հովսեփյանը պատրաստվում պայքարել մենաշնորհի դեմ, ՊԵԿ նախագահը կարճ ու կոնկրետ պատասխանեց` մարտական։

«Դուք կտեղեկանաք այն ծրագրերի մասին, որոնք ես կյանքի կկոչեմ»,-թեման եզրափակեց Հովհաննես Հովսեփյանը։

Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի կայքէջում հրապարակվել են ՊԵԿ ղեկավարի հայտարարագրերը։ Պարզվում է` նախագահականում աշխատելու տարիներին նա հասցրել է նշանակալի ունեցվածքի տեր դառնալ։ Պաշտոնյան ասաց, որ դրանց մեծ մասը նվիրատվություն է։

«Նվիրատուն իմ եղբայրն է, ով աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում»,-ասաց Հովհաննես Հովսեփյանն ու այլ հարցերի չպատասխանեց։

 

Լրահոս
0