Պուտինն ու Սարգսյանը քննարկում են Ղարաբաղյան հակամարտության թեման

© Photo : Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցПресс-секретарь Президента Российской Федерации Дмитрий Песков
Пресс-секретарь Президента Российской Федерации Дмитрий Песков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումն անցկացվում է Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի- Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը հինգշաբթի հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Թուրքիայի պես անկայուն երկրի հետ հարևանությունը կայունություն չի հաղորդում, լրագրողներին է ասել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի ծրագրվող զրույցի ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրային-ներդրումային, էներգետիկ և մարդասիրական ոլորտներում երկկողմ համագործակցության առանցքային թեմաներ, ինչպես նաև` եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները։

«Անշուշտ, նման անկայուն տարածաշրջանի հետ հարևանությունը մեր հարևաններին կայունություն չի բերում։ Բայց, իհարկե, առավել թեժ հարցերի շուրջ կարծիքների փոխանակությունն ավելի ուշ տեղի կունենա»,- ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե որքանով է մեծացել ղարաբաղյան հակամարտության վերսկսման հավանականությունը։

Լրահոս
0