00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսին փորձում է հանդես գալ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորողի դերում

город Тбилиси
город Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թբիլիսիի դիրքորոշումը հանգում է երկու հիմնական գործոնի` ուժի չկիրառման կամ լայնածավալ մարտական գործողություններ չիրականացնելու և բանակցային գործընթացի շարունակման, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերի փորձագետ Ջոնի Մելիքյանը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Թբիլիսին հերթական անգամ հարթակ է դարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի քննարկման համար։ Այս անգամ բանավեճի մասին հասարակությունն իմացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքից։ Նախօրեին միջնորդը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թբիլիսի ժամանելու մասին` ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու համար։

«Ժամանել եմ Թբիլիսի և անհամբեր սպասում եմ ղարաբաղյան հակամարտության քննարկմանը»,- նշել է համանախագահը։

Հակամարտությունների քննարկումը և խաղաղության հասնելու ուղիները նոր երևույթ չեն և նկատվում են Հարավային Կովկասի բոլոր երկրների մայրաքաղաքներում։ Այս անգամ բացառություն չէր նաև Վրաստանի մայրաքաղաքում փակ փորձագիտական քննարկման անցկացումը հասարակական կազմակերպությունների կամ այսպես կոչված «ուղեղային կենտրոնների» մակարդակում` կազմակերպված բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» ՀԿ-ի կողմից։

Джеймс Уорлик - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Թբիլիսիում
Այդ դեպքը հետաքրքիր է միայն նրանով, որ նման փակ միջոցառումը գովազդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` ոչ միանշանակ գրություն թողնելով Twitter-ի իր միկրոբլոգում, որը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ»,- ասաց Հայաստանի կառավարման պետական ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Նա նշեց` քանի որ քննարկումները տեղի են ունենալու փակ ռեժիմով, ապա կարելի է ենթադրել, որ կողմերը կշոշափեն բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի հարցեր, ինչպես նաև խաղաղության հասնելու հնարավոր ուղիները։ Փորձագետները կդիտարկեն «մադրիդյան սկզբունքները», որոնք նախկինում ԵԱՀԿ ՄԽ միջնորդներն առաջարկել են հակամարտության կողմերին։
Ինչպես պարզաբանեց Մելիքյանը, Թբիլիսիի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հանգում է երկու հիմնական գործոնի։

Առաջինն ուժի չկիրառումն է կամ լայնածավալ ռազմական գործողություններ չվերսկսելը Ադրբեջանի և Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև։ Երկրորդ գործոնը բանակցային գործընթացի շարունակումն է, որն այսօրվա դրությամբ Մինսկի խմբի համանախագահների արտոնությունն է։

Այնուամենայնիվ, այդ հարցում պաշտոնական Թբիլիսին համերաշխ է Բաքվի հետ` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. չէ՞ որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ։ Ադրբեջանն էներգակիրներ առաքող երկիր է, Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից և երկրի տնտեսությունում ներդրումներ կատարողներից մեկը։

Վրաստանի տարածքով են անցնում ենթակառուցվածքային տարածաշրջանային նախագծերն Ադրբեջանից դեպի հարևան Թուրքիա, որը Վրաստանի ռազմավարական գործընկերն է։ Բացի այդ, լուրջ գործոն է նաև տարածաշրջանում երկու էթնոքաղաքական` վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունների առկայությունը։

Глава МИД Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Այն, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, ո՛չ Հայաստանի մեղքն է, ո՛չ միջնորդների
Մելիքյանի խոսքով` դրա հետ կապված օրինակները շատ են։ Նա հիշեցրեց այս տարվա հունվարի 26-ին Ռոբերտ Ուոլթերի «Բռնության թեժացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ բռնազավթված տարածքներում» զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ում հակահայկական քվեարկության հետ կապված իրավիճակը։

«Զեկույցը չընդունվեց, բայց ԵԽԽՎ-ում բոլոր երեք վրացի պատգամավորները քվեարկեցին հակահայկական զեկույցն ընդունելու օգտին, ինչը որոշակի արձագանք առաջացրեց Երևանում»,- ասաց փորձագետը։

Պաշտոնական Թբիլիսին թեև բարյացակամորեն է վերաբերվում հարևան Հայաստանին, այնուամենայնիվ Հայաստանին նա դիտարկում է որպես ՀԱՊԿ անդամի և Եվրասիական տնտեսական միության ներկայացուցչի։

Չէ՞ որ Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնություն ստորագրած Թբիլիսին արդեն երկար տարիներ ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Այդ գործոնները որոշակի առումով սահմանափակում են հայ-վրացական հարաբերությունները։

Ի դեպ, Մելիքյանը կարծում է, որ չնայած իր հարևանների հետ Վրաստանի փոխհարաբերությունների բազմազանությանը` նրա համար չափազանց կարևոր է պատերազմներից ու հակամարտություններից զերծ կայուն տարածաշրջանը։ Այդ դիրքորոշումը բազմիցս նշվել է Վրաստանի ԱԳՆ-ի և իշխող կոալիցիայի կողմից։

 

 

Լրահոս
0