Սարգսյան. Երևանն աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը սիրիական հարցում

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցГосударственный визит В.Путина в Армению
Государственный визит В.Путина в Армению - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սիրիական հարցը դարձել է Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման թեմաներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի- Sputnik. Հայաստանը նախկինի պես աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը սիրիական հարցում, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Ինչպես ես արդեն նշել եմ դեկտեմբերյան նստաշրջանի ժամանակ և իմ այլ ելույթներում, ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք հաստատակամորեն աջակցում ենք Ռուսաստանի դիրքորոշմանը սիրիական հարցում»,- ասել է Սարգսյանը։

Նա հավելել է, որ Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունները կարող են դառնալ «այդ հարցի քաղաքական լուծման բանալին»։

Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին։ Հրադադարը չի տարածվում Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների և այլ խմբավորումների վրա, որոնք ճանաչվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից որպես ահաբեկչական։

 

Լրահոս
0