00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. Հայաստանին մտահոգում է ՀԱՊԿ հարակից տարածաշրջանների իրավիճակը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցГосударственный визит В.Путина в Армению
Государственный визит В.Путина в Армению - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում մարտի 10-ին երեկոյան հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի- Sputnik. Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններն, իրոք, ռազմավարական գործընկերային հարաբերություններ են, որոնք զարգանում են հաջող:

«Իհարկե, կան նաև օբյեկտիվ բնույթի խնդիրներ, նկատի ունեմ առաջին հերթին մեր տնտեսական փոխգործակցությունը, չնայած այստեղ էլ մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ մենք կարող ենք բավարաված լինել նրանով, թե ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունների հիմքը։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ հիմնվելով նախորդ տարիների մեր համատեղ որոշումների վրա` մենք կզարգանանք նաև այդ ուղղությամբ»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանն այս տարի ղեկավարում է ՀԱՊԿ-ն, և ինքը մեծ հույս ունի, որ կհաջողվի խոսել Սարգսյանի հետ՝ որպես այդ միջազգային կազմակերպության նախագահողի, քանի որ հենց այդ կազմակերպությունն է պատասխանատու անվտանգության հարցերի, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, նրա համար, որպեսզի սահմաններում ամեն ինչ հանգիստ լինի:

«Եվ, իհարկե, Հայաստանի ներկայացուցիչը՝ արդեն ոչ թե ազգային, այլ միջազգային պաշտոնյայի կարգավիճակում, բայց այնուամենայնիվ` Ձեր գործընկերը, այժմ գլխավորում է մեր առաջատար ինտեգրացիոն տնտեսական միավորումը՝ ԵԱՏՄ-ն: Այդ իսկ պատճառով մենք խոսելու շատ բան ունենք»,- նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սարգսյանը համաձայնել է Պուտինի հետ, որ երկու երկրների հարաբերությունները շատ լավ են զարգանում:

«Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմատեխնիկական, և՛ հումանիտար ոլորտներում մենք լիակատար փոխըմբռնում ունենք, ու այդ հարաբերությունները շատ լավ են զարգանում»,- նշել է Սարգսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ բոլոր այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք ձեռք են բերվել նախկին հանդիպումների ընթացքում: Լինելով ՀԱՊԿ-ում նախագահող` Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում այն որոշումների իրականացմանը, որոնք ընդունվել են ՀԱՊԿ սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջաններում, և Հայաստանին մտահոգում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարակից տարածաշրջաններում լարված իրավիճակը:

«Ինչպես դեկտեմբերյան նստաշրջանի, այնպես էլ իմ այլ ելույթներում ես ևս մեկ անգամ բարձրաձայն հայտարարում եմ, որ մենք հաստատապես աջակցում ենք Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը և, իհարկե, ողջունում ենք այն պայմանավորվածությունը, որը Դուք ձեռք եք բերել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ: Այն կարող է դառնալ այդ հարցի քաղաքական լուծման բանալին»,- ընդգծել է Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ այսօր մեկնարկող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացումը Հայաստանի շախմատի ֆեդերացիան, որն այդ մրցաշարի հովանավորն է, նվիրել է Հայաստանի անկախության 25-ամյակին:

«Այսօր նաև բացվում է քաղաքակրթական մեծ ցուցահանդես Ռուսաստանի պատմության թանգարանում, և ես վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը Ռուսաստանի քաղաքացիներին դուր կգա և իր ներդրումը կունենա մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում»,- ասել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել անձամբ Պուտինին այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը։

 

Լրահոս
0