00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացահայտում. Լայզա Մինելիի նվերը հայերին

© Sputnik / Олег Ласточкин / Անցնել մեդիապահոցЛайза Минелли в Москве
Лайза Минелли в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարզվում է, որ Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատան շենքը ձեռք բերելու գործում լուրջ ներդրում ունի աշխարհահռչակ երգչուհի Լայզա Մինելին

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի- Sputnik. Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության շենքը երկրի սահմաններից դուրս առաջին պետական սեփականություն հանդիսացող շինություններից մեկն է։ Չնայած մեր դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնում գործում էր 1993 թվականից, սակայն դեսպանությունը շենք չուներ և տեղակայված էր հայկական կազմակերպություններից մեկի շենքում, Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Լայզա Մինելլին օգնել է ձեռք բերել Հայաստանի դեսպանության շենքըՎաշինգտոնում Հայաստանի դեսպանության շենքը մեր երկրի սահմ…

Posted by Suren Sargsyan on Thursday, March 10, 2016

Ըստ Սարգսյանի` 1995 թվականին Հայաստանի կառավարությունը չէր կարող իրեն թույլ տալ 2.3 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն ձեռք բերել Վաշինգտոնում, իսկ հայ համայնքը չէր կարող իրեն թույլ տալ, որ Հայաստանի դեսպանությունը ԱՄՆ-ում չունենար իր սեփական շենքը: Ինչպես ընդունված է նման դեպքերում, հայ համայնքը դրամահավաք կազմակերպեց՝ դեսպանությանը օգնելու նպատակով։

Վաշինգտոնի սրտում՝ «R Street»-ի վրա, մյուս դեսպանությունների կողքին գտնվող՝ 1909 թվականին կառուցված մի առանձնատուն ընտրվեց, որը պետք է ծառայեր որպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն: Շենքը հիմնանորոգման և կահավորման անհրաժեշտություն ուներ և դա էլ իր հերթին շուրջ մեկ միլիոն դոլար կարժենար։

Կազմակերպված դրամահավաքին՝ գալա-ընդունելությանը մասնակցեցին ոչ միայն ամերիկաբնակ, այլև ուրիշ պետություններում բնակվող մեր հայրենակիցները։ Հյուրերի թվում էր նաև Շարլ Ազնավուրը, սակայն Ազնավուրը միայնակ չէր եկել։ Շանսոնիեին ուղեկցում էր իր վաղեմի բարեկամ, լեգենդար երգչուհի և դերասանուհի Լայզա Մինելին, ում հետ Ազնավուրը նախօրեին համերգ էր տվել: Սա, իհարկե, բոլորի համար անսպասելի, բայց չափազանց հաճելի անակնկալ էր։

«Լայզա Մինելին ոչ միայն կլորիկ գումար նվիրաբերեց դեսպանությանը, այլև շատ ակտիվ մասնակցեց ամբողջ երեկույթին։ Հաշված ժամերի ընթացքում պատկառելի գումար հավաքվեց, որն ամբողջությամբ ուղղվեց դեսպանության կարիքները հոգալուն»,- նշել է Սարգսյանը։

Ամիսներ անց ՀՀ դեսպանությունը բացեց իր դռները` հիմնովին կահավորված, հարդարված և ներկայանալի:

«Ցավոք այս պատմական իրադարձությունից շատ քիչ լուսանկարներ են պահպանվել, սակայն դրանք հայթայթելու դեպքում անպայման կհրապարակեմ»,- ավելացրել է Սարգսյանը։

 

Լրահոս
0