Արմեն Ջիգարխանյանը մնում է հիվանդանոցում, նրա վիճակը չի փոխվում

© Sputnik / Сергей Пятаков /  / Անցնել մեդիապահոցАктер Армен Джигарханян
Актер Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան ինստիտուտի տեղեկատու ծառայությունից հաղորդել են, որ երեկոյան դերասանն ունեցել 36,4 աստիճան ջերմություն, առավոտյան` 36,3։ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5–ին

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի- Sputnik. Դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով հոսպիտալացվել է մարտի 5-ին, շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սկլիֆասովսկու անվան ինստիտուտի տեղեկատու ծառայությանը։

«Ջերմությունը երեկոյան եղել է 36,4 աստիճան, առավոտյան` 36,3։ Նրա վիճակը միջին ծանրության է»,- հաղորդել են հիվանդանոցից։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Թատրոնում և կինոյում նրա մարմնավորած կերպարների քանակը հասնում է 250-ի: Նրա խաղացած ամենահայտնի ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Ճայը», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Հին պատեր», «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Բարև, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի», «Անձնագիրը», «Արքայասպանը»։

 

 

Լրահոս
0