00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս օդաչուները զսպեցին հայկական սահմանին թուրքական ՌՕՈՒ-ի հանդուգն պահվածքը

© Sputnik / Asatur YesayantsАвиабаза в Эребуни. Истребитель
Авиабаза в Эребуни. Истребитель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական սահմանին թուրքական ՌՕՈՒ-ի հանդուգն պահվածքը սկսվեց Սիրիայում Ռուսաստանի ՕՏՈՒ-ի ռազմական գործողություններից հետո, ասում է Էրեբունու ՌԴ ավիակայանի հրամանատարի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Էրեբունու ռուսական ավիակայանը գտնվում է մշտական պատրաստականության վիճակում և պարբերաբար բարելավում է օդաչուների թռիչքային վարպետությունը: Մարտի 12-ին կայացած ցուցադրական ելույթների ժամանակ դրանում անձամբ համոզվեցին նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Օդաչուների ռազմական վարպետությունը գնահատեցին նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ավիակայանի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Օլեգ Գրիցաենկոն ասաց, որ սահմանից այն կողմ գտնվում է թուրքական օդանավակայանը, ու հաճախ է պատահում, որ ցամաքում ռուսական հերթապահ ինքնաթիռները «համար 1» պատրաստության են բերվում:

«Հաճախ այն կողմից ինքնաթիռները բավական մոտենում են սահմանին: Այստեղից մինչև սահման 14 կմ է, ինչը որոշակի սահմանափակումներ է մտցնում օդային տարածքով տեղաշարժվելու համար: Սա հատուկ պայմաններով թռիչքային ռեժիմ է», — ասաց Գրիցաենկոն:

Նա նշեց, որ օդանավերը միայն մեկ անգամ են օդ բարձրացել, երբ Սիրիայում սկսվեցին ռազմական գործողությունները:

«Այն կողմից իրենց սկսեցին շատ հանդուգն պահել: Մենք օդ բարձրացրինք օդանավերը, ինչից հետո որևէ խախտում չի եղել», — ասաց օդաչուն:

Ցուցադրական ելույթների ժամանակ իր վարպետությամբ զարմացրեց ավիակայանի հրամանատար Ալեքսանդր Պետրովը: Բավական ցածր բարձրության վրա նա հավաքվածներին բարձրագույն վարպետության հնարքներ ցուցադրեց։

«Դուք մեզ մեծ վստահություն ներշնչեցիք», — ասաց Նարիշկինը ավիակայանի հրամանատար Պետրովին, երբ նա ծափողջույնների ուղեկցությամբ դուրս եկավ «Միգ» օդանավի սրահից։

Նարիշկինը հետաքրքրվեց օդաչուի զգացողություններով` նկատելով, որ թռիչքից հետո նրա տրամադրությունը բարձրացավ:

«Ասում են, որ օդաչուն թռիչքներով է ապրում, այստեղ դա պարզ դարձավ», — ծիծաղեց Պետրովը:

Սերժ Սարգսյանին, Սերգեյ Նարիշկինին ու Սեյրան Օհանյանին Պետրովը հուշանվերներ հանձնեց ռուսական ավիակայանի կողմից` Արարատի ֆոնին օդ բարձրացող Միգ-29-ի լուսանկար:

Օդաչուին ինչ-որ բան հարցրեց նաև Սարգսյանը, ամենայն հավանականությամբ` օդային մարտ վարելու մարտավարության մասին: Համենայն դեպս, այս մասին էր վկայում ավիակայանի ղեկավարի պատասխանը:

Նա պատասխանեց, որ օդաչուների խնդիրն է խոցել օդային թիրախը օդանավակայանից հնարավորինս հեռու: Եթե ինքնաթիռի բաց թողած հրթիռը չի ընկնում օդային թիրախի մեջ, միայն այդ դեպքում ինքնաթիռն անցնում է ավելի մոտ պայքարի:

«Մենք գիտենք, որ լուրջ հակառակորդ ունենք: Մենք հետևում ենք այլ երկրների օդաչուների թռիչքներին, եթե որևէ լավ բան ենք նկատում, ապա նկատի ենք ունենում», — ասաց Պետրովը:

Հյուրերի բարձր տրամադրությունից դատելով` կարելի է ասել, որ ներկայացումը նրանց դուր եկավ, թեև ցուրտ եղանակ էր, ու անձրև սկսվեց:

Չնայած երբ օդաչուներն օդ բարձրացան, ամպերը սկսեցին շարժվել դեպի Թուրքիայի կողմը։

 

Լրահոս
0