Արոնյանը ոչ–ոքի խաղաց Անանդի հետ

© Photo : ARKA news agencyЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արոնյանն առաջին տուրը ևս ավարտել էր ոչ-ոքիով` Գիրիի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Կողմերը 31-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:

Սվիդլեր — Տոպալով զույգը ևս գրանցել է ոչ-ոքի:

Հիշեցնենք, որ Արոնյանն առաջին տուրում ոչ-ոքի էր խաղացել Գիրիի հետ:

Հավակնորդների մրցաշարը կավարտվի մարտի 30-ին։ Մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Աշխարհի ուժեղագույն շախմատիստի կոչումը նվաճելու համար մղվող մրցապայքարը կանցկացվի 2016 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում։

 

 

Լրահոս
0