Հայ մարմնամարզիկները կպայքարեն Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցI Европейские игры. Спортивная гимнастика
I Европейские игры. Спортивная гимнастика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Թեստ-իվենթը» կկայանա ապրիլին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական մարզահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը Ռիո դե Ժանեյրոյում ապրիլին կայանալիք «Թեստ-իվենթ»-ից առաջ լիահույս և վստահ է, որ իրեն կհաջողվի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել: Այդ մասին նա ասել է ՀՕԿ-ին տված հարցազրույցում:

«Իմ կարծիքով` Հայաստանի առաջնությունում ինձ հաջողվեց նորմալ ներկայանալ: Առանձին գործիքների վրա լավ ներկայացա, միայն թերություններ կային ազատ վարժությունում, սակայն մեծ բացթողումներ չէին: Այժմ բավականին լավ մարզավիճակում եմ: Ինձ համար առաջնահերթը Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելն է: Եթե այս վարժությունները նույնությամբ կրկնեմ այնտեղ, ինձ կհաջողվի ուղեգիր նվաճել»,- ասել է Դավթյանը:

Մարմնամարզիկներ Հուրի Գեբեշյանը և Արթուր Դավթյանը ևս իրավունք են ստացել մասնակցել Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները կրկնելու դեպքում կնվաճեն Օլիմպիական խաղերի ուղեգիր: «Թեստ-իվենթ»-ը կկայանա ապրիլի 16-22-ը Ռիոյի օլիմպիական մարզահամալիրում:

 

 

Լրահոս
0