00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան, ահաբեկչությունն ու ԼՂ-ն՝ ՀԱՊԿ օրակարգում

© Sputnik / Арам НерсесянХосров Арутюнян и Сергей Минасян
Хосров Арутюнян и Сергей Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը միակ տարածքն է, որտեղ ռուսական ու թուրքական զինուժը անմիջականորեն միմյանց դիմաց են տեղակայված: Հայ փորձագետներն անհանգստացած են ռուս-թուրքական հարաբերությունների սրմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. 21-րդ դարի ժանտախտը ահաբեկչությունն է: Այսօր Երևան-Մոսկվա տեսակապի ընթացքում, անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հավաքական անվտանգության սպառնալիքներին, ասաց ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության կոմիտեի անդամ Անատոլի Վիբորնին:

Տեսակապի մասնակիցները համաձայնեցին, որ աշխարհը նոր մարտահրավերի առջև է կանգնած, որի դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է միավորեն իրենց ուժերը՝ հակաահաբեկչական կոալիցիա կազմելով և փակելով ահաբեկչության հովանավորչության բոլոր ուղիները:

ՀԱՊԿ քարտուղարության Տեղեկատվական ծրագրերի վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Վինիդիկտովն էլ նշեց, որ ՀԱՊԿ-n վերանայում է իր առաջնահերթությունները՝ դրանք համապատասխանեցնելով այսօր աշխարհին սպառնացող նոր մարտահրավերներին:

Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանին սպառնացող մերօրյա մարտահրավերներին՝ Անատոլի Վիբորնին մասնավորապես ասաց. «Մեզ հատկապես անհանգստացնում է Սիրիայի տարածքի հրթիռակոծումը Թուրքիայի կողմից: Իսկ Հայաստանի մասով դա ԼՂ-ի թեման է: Եթե մի քանի տարի առաջ այս տարածքում զինադադարի խախտման տարեկան շուրջ 14 փորձ էր տեղի ունենում, ապա անցյալ տարվա 8 ամիսների ընթացքում արդեն 25 000 փորձ է գրանցվել: Բնականաբար այս ամենը մենք տեսնում ու հասկանում ենք, դրա համար այսօր ՀԱՊԿ-ի այս տարվա օրակարգի հիմնական խնդիրը ահաբեկչության խնդիրն է»։

Արձագանքելով ռուս գործընկերոջ ելույթին՝ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ ԼՂ շուրջ և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի ագրեսիայի աճին զուգահեռ Հայաստանում զգալի է դառնում նաև ռուս-թուրքական հարաբերությունների լարումը, հատկապես՝ թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական ուղղաթիռի կործանումից հետո:

© Sputnik / Арам Нерсесян Խոսրով Հարությունյան
Хосров Арутюнян - Sputnik Արմենիա
Խոսրով Հարությունյան

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ նշեց, որ Հայաստանը, լինելով կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ-ի համակարգի միակ միավորը, մեծապես իր վրա է կրում տարածաշրջանի բոլոր մարտահրավերների արձագանքները, այդ թվում՝ ահաբեկչության հետ կապված:

«Ընդ որում ոչ միայն ահաբեկչության դասական ընկալմամբ, այլև այն տեսակետից, որ հաճախ հետխորհրդային մի շարք երկրների քաղաքացիները ահաբեկչական կազմակերպություններում ռազմական պատրաստություն են անցնում և վերադառնալով կարող են անցանկալի ահաբեկչական գործողությունների մասնակից դառնալ»,- ասաց Սերգեյ Մինասյանը` որպես օրինակ նշելով հարևան Ադրբեջանի քաղաքացիների ռազմական պատրաստությունը ԻՊ շարքերում Սիրիայի և Իրաքի տարածում՝ մտավախություն հայտնելով, որ Ադրբեջան վերադառնալուց հետո սպառնալիք են դառնալու ոչ միայն սեփական երկրի, այլև, առաջին հերթին, հենց ԼՂ-ի համար:

Սերգեյ Մինասյանը նաև փաստեց, որ մինչ թուրքական զինուժի կողմից ռուսական ուղղաթիռի կործանումը, Հայաստանը՝ որպես ՌԴ ռազմաքաղաքական դաշնակից, արդեն ինչ-որ չափով կրում էր սիրիական ճգնաժամի ազդեցությունը:

© Sputnik / Арам НерсесянՍերգեյ Մինասյան
Сергей Минасян  - Sputnik Արմենիա
Սերգեյ Մինասյան

«Հոկտեմբերին, օրինակ, թուրքական ռազմական ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային սահմանը, բայց ոչ հայկական հակաօդային պաշտպանական համակարգը, ոչ էլ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մեր գործընկերները այն ձևով չարձագանքեցին, ինչպես նոյեմբերի վերջին դա արեց Թուրքիան»,- ասաց Մինասյանը՝ ավելացնելով, որ ռուսական զինուժի ներկայությունը Հայաստանում մեզ ստիպում է ավելի ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը, քանի որ, նրա խոսքով՝ «Հայաստանը միակ տարածքն է, որտեղ ռուսական ու թուրքական զինուժը անմիջականորեն միմյանց դիմաց են տեղակայված»:

 

Լրահոս
0