Քաղաքապետ. «Յունիգրաֆ–իքսը թող բարի լինի, ներկայացնի իր ծառայության մանրամասները»

© Пресс-служба мэрии ЕреванаТарон Маргарян
Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարզաբանումներ է պահանջել «Յունիգրաֆ-իքս»-ից

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ շաբաթ լրատվամիջոցներով շրջանառված թափառող կենդանիների վնասազերծման թեմային:

Стерилизация собак - Sputnik Արմենիա
Ո՛չ արգանդ է հեռացվել, ո՛չ ձվարան. վիրահատվող շունը հղի էր

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան ծառայություն մատուցող ընկերության գործունեության վերահսկողությունը խստացնել, ինչպես նաև հորդորել է վերջիններին պարբերաբար հանրությանը ներկայացնել իրենց կողմից իրականացվող մասնագիտական գործունեության մանրամասները, որպեսզի բացառվեն տարատեսակ շահարկումները:

«Առևտրի վարչությունն այդ ընկերության գործունեության վերահսկողն է, ու ձեր գործառույթների շրջանակում է պարզել, թե որքանո՞վ են շրջանառվող լուրերը համապատասխանում իրականությանը: Եթե «Յունիգրաֆ-իքս»-ը խախտել է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե ոչ, ուրեմն թող բարի լինեն իրենց մասնագիտական գործունեությունն ու մատուցվող ծառայության մանրամասները պարբերաբար ներկայացնեն հանրությանն ու պաշտպանեն իրենց շահերը, հերքեն ապատեղեկատվությունը, եթե դա իրոք ապատեղեկատվություն է», — ընդգծել է քաղաքապետը:

 

 

Լրահոս
0