Հրդեհներ խոտածածկ տարածքներում

© Sputnik / Asatur Yesayants / Пожарные. МЧС
Пожарные. МЧС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի —Sputnik. Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ալաշկերտ» մարզադաշտի մոտակայքում, այրվել է 300քմ, Արարատի մարզի Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 5000քմ, Շիրակի մարզում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրու անտառտնտեսության տարածքում՝ 2 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 900քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարոյան փողոցի վերջնամասում՝ սարալանջին՝ 1 հա, Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ 1000քմ խոտածածկ տարածք:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել են և մարել:

 

Լրահոս
0