00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տարի 223 հայ դիմորդ ՌԴ բուհեր ընդունվելու հնարավորություն կունենա

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցПрием документов на обучение
Прием документов на обучение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 30-ից ապրիլի 1-ը Երևանում, Կառավարության հանդիսությունների սրահում կանցկացվի «Կրթություն` ХХI դար» ցուցահանդեսը, որի նպատակն է հայ դիմորդներին ներկայացնել ռուսաստանյան բուհերին ու դրանց ընդունելության կարգին

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ցուցահանդեսը կազմակերպվում է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ: Ինչպես այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսում ներկայացրեց «Ինտեր-էքսպո» ընկերության գլխավոր տնօրեն Ադելինա Քոչարյանը, ցուցահանդեսը բաժանված է լինելու երկու հատվածի:

Առաջին հարկում ներկայացվելու են հայաստանյան, երկրորդ հարկում՝ ռուսաստանյան բուհերը: Նման ամբողջական ներկայացումը, Ադելինա Քոչարյանի խոսքով, հայաստանցի դիմորդներին հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմել Հայաստանում և Ռուսաստանում գործող կրթական ծրագրերին ու կրթական հաստատություններին, և ճիշտ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում:

© Sputnik / Асатур Есаянц «Կրթություն` ХХI դար» ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիս
Пресс-конференция в преддверии выставки Образование — XXI век. Директор Российского центра науки и культуры в Ереване Марк Калинин, советник Посольства России в Армении Олег Шаповалов, генеральный директор компании Интер-Экспо Аделина Кочарян - Sputnik Արմենիա
«Կրթություն` ХХI դար» ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիս

Երևանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն էլ տեղեկացրեց նաև, որ ցուցահանդեսին զուգահեռ Երևանում անցկացվելու է նաև հայաստանցի դիմորդների՝ ռուսաստանյան բուհեր ընդունելության մրցույթի կազմակերպման աշխատանքային խմբի նիստը, որի կազմում ընդգրկված են ՀՀ-ում ՌԴ դեսպանության, ՀՀ-ում ռուս հայրենակիցների միությունների, ՀՀ ԿԳՆ և մշակույթի նախարարության, ՀԱՊԿ–ի, ինչպես նաև ռուսաստանյան մասնագիտացված կազմակերպությունների և առաջատար բուհերի ներկայացուցիչներ:

Աշխատանքային խումբը մրցութային կարգով պետք է ընտրի այն 223 հայաստանցի դիմորդներին, որոնք հայտ են ներկայացրել ՌԴ բուհեր ընդունվելու համար:

Մարկ Կալինինի խոսքով, մրցույթն այս տարի բավական մեծ է, այս պահին արդեն փաստաթղթեր է ներկայացրել 389 դիմորդ: Հայտերի ընդունումը, սակայն, կշարունակվի մինչև հաջորդ շաբաթվա վերջը:

 

Լրահոս
0