00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունը կլսի առաջարկները, բայց չի ընդունի

© Sputnik / Asatur YesayantsРеферендум по Конституционным реформам в Армении
Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտրական օրենսգրքի նախագիծը խորհրդարանում քննարկվելու է ապրիլյան առաջին քառօրյայի ընթացքում: Մինչ այդ իշխանությունը կլսի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների դիտարկումները, իսկ հայրենի ընդդիմության դիտարկումներն ու առաջարկությունները լսելի կլինեն դրանից հետո

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահ է՝ իշխանությունը լսողական խնդիրներ չունի և մեծ հաճույքով պատրաստ է լսել իրենց առաջարկները: Փոխարենը խնդիր ունի լսածն ընդունելու առումով:

«100%-ով համոզված եմ, որ իշխանությունը չի ընդունելու այդ առաջարկները: Կընդունի միայն 2 դեպքում՝ եթե փողոցում շատ քաղաքացիներ լինեն կամ միջազգային հանրությունը ճնշի»,- ասում է նա:

Ընտրական օրենսգրքի համար, սակայն, Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, հանրությունը փողոց դուրս չի գա, քանի որ գերադասում է իր խնդիրները լուծել արտագաղթի միջոցով: Իշխանությունն էլ ցանկացած պարագայում չի ընդունի իրենց առաջարկները: Եվ դա, ըստ «Ժառանգության» փոխնախագահի, կհանգեցնի քաղաքական և դրանից ածանցվող տնտեսական ճգնաժամերի խորացման:

© Sputnik / Асатур Есаянц Արմեն Մարտիրոսյան
Армен Мартиросян - Sputnik Արմենիա
Արմեն Մարտիրոսյան

«Որևէ լրջագույն քայլ այս փոփոխություններով չի կատարվում, որ մենք վստահ լինենք, որ առաջիկա ընտրություններն արդար են լինելու: Հակառակը` այնպիսի տպավորություն է, որ նախորդ ընտրություններում տեսել են որտեղ ինչից են նեղվել, հիմա ի շահ իրենց փորձել են ինչ-որ նոր բաներ անել»,- ասում է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Եվ, չնայած այս կարծիքին, ՕԵԿ-ը նախագիծը փոփոխելու բազում գրավոր առաջարկներ է ներկայացրել: Դրանցից հիմնականն այն է, որ ընտրությունները նկարահանվեն և ուղիղ կապով հեռարձակվեն համացանցում, որպեսզի յուրաքանչյուրը, ով հետաքրքրված է կարողանա տանը նստած հետևել դրանց ընթացքին:

ԲՀԿ-ն ևս խորհրդարանական քննարկումներին ընդառաջ առաջարկությունների մի ամբողջ փաթեթ է ներկայացրել ու հիմա սպասում է իշխանությունների արձագանքին: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ կկարողանան գալ կոնսենսուսի և ունենալ լավ ընտրական օրենսգիրք, քանի որ առաջիկա՝ 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները նա համարում է վերջին հնարավորությունը ցույց տալու, որ մենք ընդունակ ենք գոնե մեկ անգամ մեր երկրում արդար ընտրություն անցկացնելու:

© Sputnik / Asatur YesayantsՆաիրա Զոհրաբյան
Наира Зограбян - Sputnik Արմենիա
Նաիրա Զոհրաբյան

Իսկ, օրինակ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը Հայաստանի իշխանություններին ի սկզբանե առաջարկում էր ղրղըզական ընտրական փորձն ընդօրինակել: Բայց Էդմոն Մարուքյանին էլ չլսեցին կամ միայն մասամբ լսեցին՝ այդ փորձից վերցնելով միայն էլեկտրոնային գրանցման փուլի մի փոքր հատվածը:

ՀԱԿ-ը թեև հայկական պարզունակ տարբերակ էր առաջարկում՝ թանաքոտել ընտրողների մատները, բայց վստահ չէ, որ իր առաջարկն ընդունվելու է, ուստի ավելի մեծ հույս է կապում քաղաքական և քաղաքացիական հասարակության ուժերի միավորման հետ, որոնց ճնշմամբ իշխանությունը ստիպված կլինի ընդունել ոչ միայն այս, այլև մի շարք այլ առաջարկներ, մասնավորապես՝ ընտրողների ցուցակների հրապարակումը, Հայաստանում չգտնվող քաղաքացիների դուրս բերումը ընտրողների ռեգիստրից, տեղամասերում տեսախցիկների տեղադրումը:

Ի դեպ, այս պահանջները տեղ են գտել նաև ընդդիմադիր մյուս ուժերի առաջարկություններում: Ընդդիմությունը նաև պահանջում է ընդունել պարզ համամասնական ընտրակարգ, քանի որ առաջարկած տարածքային ցուցակներն ընդդիմադիրների համոզմամբ իրականում մեծամասնական ընտրակարգի քողարկված տարբերակ է:

«Մեզ համար ամենակարևոր հանգամանքը տարածքային ցուցակների առկայությունն է, որը բերում է նրան, որ 101 մանդատների մոտ 50 և ավելին բաշխվելու է մեծամասնական ընտրակարգով: Հետևաբար մենք դեմ ենք: Դա ավելի է վատթարացնում ընտրական գործընթացը, քան որ ունեինք 41 մեծամասնական մանդատներով: Եղած 41-ի փոխարեն հիմա 50-ն է լինելու մեծամասնական»,- ասում է Էդմոն Մարուքյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Ընտրական օրենսգիրքն ընդամենը իշխանությունների վերարտադրության պլան է և կազմվել է հատուկ նպատակով՝ «կազմել շատ վատ նախագիծ, որ իբր քննարկումների արդյունքում, ընդառաջելով ընդդիմությանը և միջազգային կազմակերպություններին, վերջում ընդունեն ընդամենը վատ ընտրական օրենսգիրք»:

«Իրենց առաջարկներին իշխանությունը դիմադրելու է այնքան, որքան կկարողանա»,– վստահ է Արմեն Մարտիրոսյանը: Իսկ երբ դրանք վերջնականապես մերժվեն, ընդդիմությունը դեռ չի որոշել, թե ինչ կանի:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն, օրինակ, լավատես է և չի ցանկանում նախապես խոսել վատ բաների մասին՝ հուսով, որ Հայաստանում բոլորը կմիավորվեն ընդհանուր պահանջի շուրջ և դեմոկրատական աշխարհն իր ճնշմամբ Հայաստանի իշխանություններին կստիպի զիջումների գնալ: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասում է. «Եթե չընդունվեց, կքննարկենք»:

Եվ միայն ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահաբար ասաց, որ իրենց առաջարկները մերժելու դեպքում դեմ են քվեարկելու նախագծին:

«Եթե չընդունվի, միանշանակ մենք դեմ ենք այս նախագծին այս տեսքով: Եթե մեր առաջարկները չընդունվեն և մենք չկարողանանք որոշակի շտկումներ մտցնենք, միանշանակ մենք դեմ ենք լինելու»,- ասաց նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ ամեն դեպքում մեծամասնությունը կարողանում է քվեարկել և անցկացնել այն, ինչն ինքն ուզում է:

 

 

Լրահոս
0