ԵՐԵՎԱՆ, 17 մարտի- Sputnik. Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը վերջին օրերին բուժվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը:
Մարտի 13-ի երեկոյան ֆրանսիական պալատում Արա Գյուլերին նվիրված հանդիսություն էր կազմակերպվել, մարտի 14-ին Գյուլերին տարել էին ամերիկյան հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ Գյուլերի մոտ թոքերի թեթև բորբոքում է առաջացել։ Լուսանկարիչը նախընտրել էր մնալ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում:
Ըստ թերթի ստացած տեղեկությունների` առանձնապես մտահոգիչ ոչինչ չկա:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցները մի քանի տարի առաջ լուրեր էին տարածել, թե լուսանկարիչը մահացել է։ Հիվանդանոց տեղափոխված Արա Գյուլերն իր մահվան մասին լուրերին լուսանկարով էր պատասխանել։
Üstad Ara Güler mizahını ölüme karşı da konuşturmuştur; pic.twitter.com/DNZWFjSSPl
— Ara Güler (@AraGulerFoto) 22 января 2014 г.