00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիպրոսում հայերի նկատմամբ հոգատար են

© Пресс-служба Президента РАСерж Саргисян встретился с Архиепископом Хризостом II
Серж Саргисян встретился с Архиепископом Хризостом II - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի և կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ հանդիպման ժամանակ մեծապես կարևորել է միջկրոնական համերաշխությունն ու միմյանց հավատքի նկատմամբ հարգանքը, որը նախագահի բնորոշմամբ` հայ-կիպրական անխախտ բարեկամության հիմնասյուներից է և այսօր էլ երկուստեք բարձր մակարդակով արժանանում է պատշաճ ուշադրության ու վերաբերմունքի:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին, եկեղեցուն և բարեկամ կիպրացի ժողովրդին` հայ ժողովրդի և հատկապես Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

«Հայ և կիպրացի ժողովուրդների միջև ձևավորված փոխադարձ համակրանքը պայմանավորված է նաև համամարդկային միևնույն արժեքներին հավատարմությամբ ու հարգանքով»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը` նշելով, որ այդ արժեքների սերմանման ու պահպանման կարևորագույն առաքելությունը դարեր շարունակ իրականացրել է եկեղեցին, իսկ հայ ժողովրդի պատմության մի ժամանակահատվածում, երբ նա չի ունեցել պետականություն, հայոց եկեղեցին որոշ չափով իր վրա է վերցրել նաև պետության դերը:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեր օրերում էլ հոգևոր արժեքների ամրապնդման հարցն առանձնակի կարևորություն ունի, նկատի առնելով, որ համաշխարհայնացման գործընթացները լի են ոչ միայն դրական, այլև բազմաթիվ բացասական հետևանքներով, որոնց դիմակայելը ժամանակի հրամայական է հատկապես փոքր ժողովուրդների համար՝ ազգային ինքնության, մշակութային ու հոգևոր արժեքների պահպանման տեսանկյունից։

Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը ուրախությամբ է փաստել, որ պատմականորեն եղբայրական ջերմ հարաբերություններ են հաստատվել հայերի հետ: Նրա հավաստմամբ, Կիպրոսի եկեղեցին գերազանց հարաբերություններ ունի ամբողջ քրիստոնեական աշխարհի, այդ թվում` հայոց եկեղեցու հետ, և այդ հարաբերությունները նպաստում են նաև միջպետական կապերի ամրապնդմանը: Արքեպիսկոպոսը վստահություն է հայտնել, որ եղբայրական հայ և կիպրացի ժողովուրդներին ապագայում ավելի լավ օրեր են սպասվում և խաղաղություն ու բարօրություն է մաղթել Հայաստանին և նրա բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակում մարտի 16-ին մայրաքաղաք Նիկոսիայում այցելել է նաև հայկական «Նարեկ» վարժարան, ծանոթացել կրթական այդ հաստատության պայմաններին ու ծրագրերին, ունկնդրել վարժարանի սաների կատարմամբ ՀՀ Նախագահի այցի առթիվ պատրաստված մշակութային ծրագիրը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել վարժարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այցելել է եկեղեցի, ապա հանդիպում ունեցել Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 

Լրահոս
0