Գիշերը ցրտահարություն է գրանցվել Մերձավանի և Զվարթնոցի տարածքներում

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցНациональный парк "Земля леопарда"
Национальный парк Земля леопарда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով գյուղնախարարը զեկուցեց, թե ցրտահարությունների հետ կապված ինչ իրավիճակ է տիրում երկրում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության նիստի ընթացքում ցրտահարությունների վերաբերյալ զեկույց ներկայացրեց։

«Այս գիշեր հիմնականում ցրտահարություններ են եղել Մերձավանի և Զվարթնոցի տարածքներում։ Մարտի 17-ի, լույս 18-ի գիշերը նույնպես ցուրտ հոսանքեր են սպասվում»,- ասաց նախարարը։

Սերգո Կարապետյանի խոսքով` նախարարությունն իր մասնագետների միջոցով գյուղացիական տնտեսություններին հորդորել է պաշտպանական միջոցներ իրականացնել ավանդական եղանակով, այդ թվում`ծխապատել այգիները։

Նախարարի զեկույցի համաձայն` Բաղրամյան գյուղում, Վայոց ձորի բարձրադիր գոտիներում, Կոտայքի մարզում ցրտահարություն չլինել չի կարող, որովհետև ծիրանենին դեռ չի ծաղկել։

 

Լրահոս
0