00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոման Բերեզովսկին՝ միշտ էլ անփոխարինելի դարպասապահ

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутбол. РФПЛ. Матч ЦСКА - "Динамо"
Футбол. РФПЛ. Матч ЦСКА - Динамо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Հայաստան-Բելառուս ընկերական մրցավեճը: Այդ խաղը միաժամանակ դառնալու է մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը

Անկասկած, մեր հավաքականի համար մեծ կորուստ է նրա հեռանալը, սակայն այս հարցում իր դերն է խաղում ժամանակը. 42- ամյա ֆուտբոլիստն արդեն մեկ տարի է` որպես դարպասապահների մարզիչ է աշխատում է Մոսկվայի «Դինամոյում»: Իսկ թե ինչպես է Ռոմանը սկսել իր ճանապարհը ֆուտբոլում, պատմում է նրա ընկեր և նախկին թիմակից Արթուր Հարությունյանը:

— Արթուր, ինչպե՞ս հանդիպեցիք Ռոման Բերեզովսկու հետ:

— Մեր թիմը 1973-ին ծնված ֆուտբոլիստներն էին, իսկ Ռոմանը մեկ տարով փոքր էր մեզանից: Բացի այդ, առաջին մի քանի մարզումների ժամանակ Ռոմանը դարպասապահ չէր: Հետո խաղերից մեկի ժամանակ Սերգեյ Կայֆաջյանը նրան դարպասապահի դիրքը վստահեց, ու այդպես էլ սկսվեց Ռոման Բերեզովսկի դարպասապահի մարզական կարիերան: Պատանեկան տարիքում մեկ տարվա տարբերությունը շատ մեծ նշանակություն ունի, բայց Ռոմանը միշտ էլ մեր թիմի լավագույններից մեկն է եղել: Ընդ որում, մեր թիմում Բերեզովսկին բոլորից կարճահասակն էր, բայց դա չէր խանգարում, որ նա համարյա միշտ բարձր մակարդակով խաղար:

Փաստացի դարպասապահի համար բարձր հասակ չունենալով՝ Բերեզովսկին հիմնական դարպասապահ դարձավ:

— Այո: Ռոմանը բավականին կարճ էր մեր թիմի մյուս դարպասապահից, բայց իր ճկունության ու սառնասրտության շնորհիվ միշտ էլ ինքն էր դարպասում: Պատանեկան տարիքում, կարծում եմ, պատկերացնում եք, թե ինչքան անգամ է լինում, երբ դարպասապահի հետ մրցակիցը մեն-մենակ է դուրս գալիս: Ռոմանը տասը դեպքից իննում հետ էր մղում գնդակը: Սերգեյ Կայֆաջյանը շատ լուրջ մարզումներ էր անում դարպասապահների հետ: Հիշում եմ նույնիսկ, թե սխալների համար ինչ պատիժ էր սահմանել: Դարպասապահը սխալից հետո գլխով խփում էր դարպասաձողին, իհարկե ոչ ուժեղ (ծիծաղում է):

© Sputnik / Хачик Чахоян Այն թիմը, որի կազմում խաղացել է Ռոման Բերեզովսկին
Футбольная команда, где играл Роман Березовский - Sputnik Արմենիա
Այն թիմը, որի կազմում խաղացել է Ռոման Բերեզովսկին

Իսկ ինչպիսի՞ բնավորություն ուներ:

— Միշտ հանգիստ, մեղմ: Շատ խելոք էր ու մարդամոտ: Նրա կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել ավագ եղբայրը՝ Ալեքսանդր Բերեզովսկին: Հենց ավագ եղբոր ուշադրության շնորհիվ Ռոմանը դարձավ իսկական դարպասապահ:

-Իսկ տարբերություն կա՞ր, որ Ռոմանը ռուս էր:

— Ոչ մի տարբերություն: Մեր ընկերն էր ու վերջ: Մեր թիմում միայն Ռոմանը չէր, որ ռուս էր: Թիմում էին նաև Սերգեյ Շերաչենկոն, Նիկոլայ Կարպինը: Ոչ մի տարբերություն երբեք չի եղել: Փոքր էինք, միասնական ու բոլորն էլ ընկերասեր:

Մրցաշարերի ժամանա՞կ էլ էր աչքի ընկնում իր հուսալիությամբ:

— Խորհրդային Միության ժամանակաշրջանում մրցաշարերը շատ էին իրոք: Ու Ռոմանը շատ մրցումներում արժանանում էր լավագույն դարպասապահի համար սահմանած մրցանակին: 1985 թվականին, երբ Մոսկվայում մասնակցում էինք Վսևոլոդ Բոբրովի հուշամրցաշարին, մենք ամբողջ թիմով գումար հավաքեցինք, որպեսզի դարպասապահի ձեռնոցներ գնենք Ռոմանի համար: Ձեռնոցները հայթայթելու գործում մեզ օգնեց Մոսկվայի «Դինամոյի» այն ժամանակվա դարպասապահ Ալեքսեյ Պրուդնիկովը:Մեկ խաղ անցկացնելուց հետո Ռոմանը կորցրեց կամ էլ ձեռնոցները գողացան: Այդ կորուստը մենք երկար չմոռացանք, որովհետև շատ լավ հասկանում էինք, որ լավ ձեռնոցները դարպասապահի համար ժատ կարևոր էին (ժպտում է):

Եղե՞լ են պահեր, երբ Ռոմանը ինչ-որ պատճառով չէր ուզում մարզվել:

© Sputnik / Хачик Чахоян Այն թիմը, որի կազմում խաղացել է Ռոման Բերեզովսկին (1987թ.)
Футбольная команда, где играл Роман Березовский. 1987 год - Sputnik Արմենիա
Այն թիմը, որի կազմում խաղացել է Ռոման Բերեզովսկին (1987թ.)

— Դե բոլորի հետ էլ նման բաներ պատահում են: Ճիշտ է` Ռոմանը մեր թիմի անփոխարինելի դարպասապահն էր, բայց եղել են դրվագներ, երբ նա ընկճվում էր ու չէր ուզում մարզվել: Ես երկու անգամ Ռոմանին համոզել ու նորից մարզման եմ բերել: Մենք բոլորս էլ սիրում ու հարգում էինք Բերեզովսկուն, ու մինչև հիմա էլ մեր բարեկամական ու ընկերական հարաբերությունները պահպանվում են:

Ռոմանի` «Զենիթ» տեղափոխվելուց հետո եղե՞լ է, որ հրավիրի քեզ իր խաղերին:

— Կոնկրետ խաղի հրավեր չի եղել, բայց ես հաճախ եմ հանդիպել Ռոմանի հետ և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ երբ Երևան էր գալիս: Հիշում եմ` 1994 թվականին, երբ Ռոմանն արդեն «Զենիթում» էր, թիմի հիմնական դարպասապահն այն ժամանակ Օկրոշիձեն էր: Մենք գնացինք «Զենիթի» մարզաբազա ու սկսեցինք հետևել մարզմանը: Երբ մարզումն ավարտվեց, Ռոմանը մնաց խաղադաշտում ու հետ էր մղում 11 մետրանոց հարվածները: «Զենիթի» աշխատակիցներից մեկն ինձ հարցրեց՝ կարո՞ղ ես գոլ խփել ընկերոջդ: Ես խաղակոշիկ հագա ու հինգից հինգ գրավեցի Բերեզովսկու դարպասը նշակետից: Հետո մենք ողջագուրվեցինք, ու բոլորը ներկաները ծափահարեցին մեզ:

Ո՞ր խաղն էր իր կարիերայում առանձնացնում Բերեզովսկին:

— Երկու խաղ երբեք չի մոռանում Ռոմանը: 2000 թվականին Հայաստան-Ուկրաինա խաղից հետո հոգեբանական սթրեսի մեջ էր այն բանից հետո, երբ նրա հասցեին մեղադրանքներ հնչեցին, և 2011 թվականին Իռլանդիայի հավաքականին պարտվելուց հետո, երբ Ռոմանը հեռացվեց խաղադաշտից: Ես գիտեմ, որ այս երկու հանդիպումները նրա հիշողության մեջ անջնջելի հետք են թողել: Բոլոր դեպքերում Ռոման Բերեզովսկին, իմ կարծիքով, հայկական ֆուտբոլի մեջ անջնջելի հետք է թողել, ու նրան դեռ շատ երկար են հիշելու: Իսկ ես ուրախ եմ, որ ունեմ նման ընկեր ու միշտ էլ ուրախացել եմ նրա հաջողություններով՝ համարելով դրանք իմը:

Լրահոս
0