00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ճիշտ ծխահարել այգիները. փոխնախարարի խորհուրդները

© Sputnik / Яков Рюмкин / Անցնել մեդիապահոցЦветущие абрикосы
Цветущие абрикосы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այգիները ցրտահարությունից պաշտպանելու գործուն եղանակ է շարունակում մնալ դրանք ծխահարելը. ինչպես ճիշտ ծխահարել այգիները` բերքը պաշտպանելու համար, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում մանրամասնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Անհրաժեշտ է փորձել փրկել ծառերը, սակայն ամեն ինչ պետք է արվի ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով, նշեց փոխնախարարը։ Նրա խոսքով` անհրաժեշտ է ծխահարումը սկսել այն ժամանակ, երբ ջերմաստիճանը կտրուկ սկսում է նվազել, ինչը սովորաբար տեղի է ունենում գիշերվա երկրորդ կեսին` ժամը 3-ից հետո։ Պետք է հետևել ջերմաստիճանին, որ երբ այն մոտենա 0-ին, անմիջապես ծխեցնել։

«Հաճախ մարդիկ ծխահարում են երեկոյան ժամերին, նույնիսկ` օրվա երկրորդ հատվածում, երբ դրա կարիքը բացարձակապես չկա, ավելորդ է։ Պետք է ճիշտ պատրաստել, ճիշտ տեղադրել, որպեսզի քամին ամբողջությամբ այդ ծուխը տեղափոխի այգի և ծխածածկույթով ծածկի ամբողջ տարածքը»,- ասաց նա։

Նա խորհուրդ տվեց ծխակույտերը պատրաստել մեկ-մեկուկես մետր լայնությամբ և 80 սմ-ից մինչև 1 մ բարձրությամբ։ Ստորին հատվածում պետք է տեղադրել ավելի դյուրավառ նյութեր, իսկ վերևում` ավելի խոնավ բուսական մնացորդներ, կարելի է հողով ծածկել, թույլ չտալ, որ բոցավառվի, կարևորը` որ ծուխ առաջանա։

«Պետք է պատրաստել ոչ թե մեկ ծխակույտ, այլ տասնյակ ծխակույտեր և այգու այն հատվածում, որտեղ քամիների գերիշխող ուղղությունն է` քամուն դեմ առ դեմ, քամու ուղղությամբ, որպեսզի ծուխը քամու միջոցով տեղափոխվի այգի և այգին ծածկի ծխածածկույթով»,- նշեց նա։

Պետրոսյանը խորհուրդ տվեց, որպեսզի հարևան այգեգործները բոլորը միասին այդ գործողություններն իրականացնեն` ամբողջ տարածքը ծխածածկելու համար։

Ինչ վերաբերում է ջերմոցներին, ապա դրանք կարելի է լրացուցիչ ծածկոցով պատել կամ դրանց մեջ ջեռուցում ապահովել` դրական ջերմաստիճան ապահովելով։

Նա հայտնեց, որ այսօրվա դրությամբ դեռևս ծիրանենու բերքի առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվել։ Սակայն զգոնությունը չպետք է կորցնել, քանի որ շատ ցուրտ է լինելու մարտի 17-ի լույս 18-ի գիշերը։

Նշենք, որ այսօր կառավարության նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտնեց, որ հիմնականում ցրտահարություններ եղել են Մերձավանի և Զվարթնոցի տարածքներում։

Նախարարի զեկույցի համաձայն` Բաղրամյան գյուղում, Վայոց ձորի բարձրադիր գոտիներում, Կոտայքի մարզում ցրտահարություն չլինել չի կարող, որովհետև ծիրանենին դեռ չի ծաղկել։

 

 

Լրահոս
0