Սիրիահայ Սնջարյան ու Քաղքեջյան ընտանիքները մեկ ընտանիքի պես են ապրում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սնջարյան ու Քաղքեջյան ընտանիքների համար պատմական հայրենիք ճանապարհ ընկնելը նրանց կյանքի դժվար շրջանն էր։ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող սիրիահայերը նաև հայրենիքում բախվեցին մի շարք դժվարությունների։ Սնջարյան ընտանիքն ապրում է Քանաքեռցի փողոցի 14/4 տանը։

Հարևանությամբ նրանց մտերիմներն են բնակվում` Քաղքեջյան ընտանիքը, ովքեր նույնպես Սիրիայից են այստեղ տեղափոխվել։ Նրանք մեկ ընտանիքի պես են ապրում` օգնելով ու աջակցելով միմյանց։ Նույնիսկ կերակուրն են երկու ընտանիքի համար միասին պատրաստում։

Семья Снджарян и Кахкеджян из Сирии - Sputnik Արմենիա
Հյուր սեփական հայրենիքում. ռմբակոծությունից մինչև անգործություն
Նրանք Երևան են եկել մեկուկես տարի առաջ` Սիրիայում թողնելով տունը, աշխատանքն ու սեփական դեղատունը։ Նրանք չեն հիշում, թե ով է իրենց օգնել, Դամասկոսից Բեյրութ են տեղափոխվել, իսկ այնտեղից արդեն ինքնաթիռով Երևան եկել։ Պատմական հայրենիքի տոմսը գնել են վաճառված ավտոմեքենայի գումարով։

Մանրամասները դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութում։

Լրահոս
0