00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու «Արմենիա» մեկ երկնքում

CC BY 2.0 / Тhejaan / Airplane wingВид из самолета
Вид из самолета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլին շուկա է մտնում նոր Armenia ավիաընկերությունը, իսկ ամռանն իր չվերթերն է մտադիր վերսկսել Air Armenia–ն։ Ինչպե՞ս կազդեն երկու ընկերությունների ծրագրերը հայկական ավիացիայի իրավիճակի վրա. այս հարցը հետաքրքրում է ոչ միայն փորձագետներին, այլև հասարակ քաղաքացիներին

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Երկրի ավիացիոն կյանքում վերջերս մի շարք փոփոխություններ են նկատվում, որոնք դեռ որոշակի արդյունք չեն տվել, սակայն բնակչությանը լարվածության մեջ են պահում։ Այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա հունվարին նոր Armenia ավիաընկերությունը հայտնեց իր ծրագրերի մասին, չվերթերը վերսկսելու մասին հայտնեց նաև Air Armenia ավիափոխադրող ընկերության ղեկավարությունը։

2014 թվականի հոկտեմբերին Air Armenia ընկերությունը ժամանակավորապես դադարեցրեց չվերթերը մի շարք ուղղություններով` ֆինանսական դժվարությունների պատճառով։

Մեկնաբանելով այս տեղեկությունը` Armenia ընկերության տնօրեն ու Georgian Airways-ի տնօրենների խորհրդի նախագահ Թամազ Գաիաշվիլին Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում նշեց. «Ինձ դա չի հետաքրքրում, թող անեն` ինչ ուզում են»։

Այսպիսով` հայկական երկնքում շուտով կհայտնվի երկու ավիափողադրող` Air Armenia և Armenia, որոնք հավակնում են դառնալ ազգային փոխադրող ու ապահովել հայկական ավիացիայի լուսավոր ապագան։

Авиакомпания Air Armenia - Sputnik Արմենիա
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը վերադառնում է շուկա
«Air Armenia-ն չվերթերը կվերսկսի ընթացիկ տարվա ամռանը։ Անհրաժեշտ է երկարացնել սերտիֆիկատների գործողության ժամկետն ու վերականգնել կոդերը», — հայտնեց ավիաընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանը։

Սակայն թե որքան կարժենան տոմսերը և որ ուղղություններով են իրականացվելու չվերթերը, դեռ հայտնի չէ։ Պարզ չէ նաև, թե ինչ ուղևորատար օդանավերով են իրականացվելու չվերթերը։

Air Armeniа ավիաընկերությունը հայկական երկնքում հայտնվեց այն բանից հետո, երբ սնանկացավ «Արմավիա» ազգային ավիափոխադրողը, սակայն նոր ընկերությանն էլ նույն ճակատագիրն էր սպասում. մեծ պարտքեր կուտակվեցին։ Որոշ տվյալների համաձայն` 2015 թվականի սեպտեմբերին ընկերության պարտքը կազմում էր 16 մլն դոլար։

2015 թվականի օգոստոսին East Prospect Fund-ի նոր բաժնետերը 68.6 մլն դոլարի չափով լրացուցիչ ներդրումներ հատկացրեց ավիաընկերությանը, որպեսզի բարելավի ընկերության ֆինանսական վիճակը։ Սակայն թռիչքներն այդպես էլ չվերսկսվեցին, թեև շուկա վերադառնալու տարբեր ժամկետներ էին հնչեցվում։ Եվ ահա ընկերությունը կրկին հայտարարում է հայկական ավիաշուկա վերադառնալու մտադրության մասին։

Հայկական ավիացիայի ոլորտում մի շարք անհաջողություններից հետո իսկական շոկ էր բնակչության համար այն տեղեկությունը, որ հայկական շուկա է մտնում նոր Armenia ավիաընկերությունը, որն առաջարկելու է սակագների ճկուն քաղաքականություն, այդ թվում` Եվրոպայի երկրներ։

Вид из самолета - Sputnik Արմենիա
«Armenia». հայկական ավիացիայի հաղթանա՞կը, թե՞ պարտությունը
Մամուլում և սոցցանցերում բուռն քննարկումներ եղան հայկական ավիաշուկայում այդ գների «լինել, թե չլինել»-ու մասին։

ԱՊՀ վաստակավոր օդաչու, Հայաստանի հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Ադբաշյանը ողջունում է նման նախաձեռնությունները, սակայն կասկածում է, որ դրանք երկարատև կլինեն, ու ընկերությունների կործանման հիմնական պատճառներից մեկը համարում է քաղավիացիայի ոլորտի օրենսդրական դաշտի բացակայությունը։

«Մեզ մոտ ոչ ոք պատասխանատվություն չի կրում, սակայն իրավունք ունի «փողով» թույլատրել կամ «անվճար» արգելել։ Ու մինչև այդ իրավիճակը չփոխվի, մենք քաղավիացիա չենք ունենա։ Կլինեն միայն կարճատև պոռթկումներ ու գործունեության իմիտացիա, և ոչ ավելին», — Sputnik Արմենիա պորտալի թղթակցի հետ զրույցում նշեց Ադբաշյանը։

Բոլոր այս հայտարարությունների ֆոնին ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտարարեց Ռոստովից, որտեղ մեծ հայկական համայնք կա, դեպի Երևան չվերթերի դադարեցման մասին։

«Նրանք պարզապես չեն երկարացրել թռիչքների ծրագիրը` ոչինչ չասելով ու չհայտարարելով», — Sputnik Արմենիա թղթակցի հետ զրույցում նշեց քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Փորձագետները կարծում են, որ այդ տեղը կզբաղեցնի հայկական ավիափոխադրողը։

 

 

Լրահոս
0