00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկումը կուժեղացվի

Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվել են դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացմանն առնչվող հարցերը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարների, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կարևորվել է հատկապես կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղամիջոցների կիրառման ժամանակ հիվանդների վարման ընթացքում կողմնակի ազդեցությունների քարտերի վարումը։

«Պետք է շրջաբերական ուղարկել բուժհաստատություններին, որպեսզի բոլոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ժամանակին և հաստատված ձևի համաձայն տեղեկացնեն Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին»,- հանձնարարեց նախարարը։

Արմեն Մուրադյանը միաժամանակ հանձնարարեց Դեղերի փորձագիտական կենտրոնում կլինիկաների մասնագետների մասնակցությամբ ձևավորել խումբ` հավաքագրված տեղեկատվությունը հանգամանալից վերլուծելու նպատակով։

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև փորձագիտական կենտրոնում ձևավորված դեղատնտեսագիտական բաժնի աշխատանքների ակտիվացման խնդրին։

Հանձնարարեց դեղերի որակը և արդյունավետությունը գնահատելիս առաջնորդվել նաև դեղատնտեսագիտական մշակված մեթոդաբանությամբ։

«Պետք է ձգտենք, որ գոնե սոցիալական հիվանդությունների բուժման նպատակով կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերը գրանցելիս ունենանք դրանց դեղատնտեսագիտական վերլուծությունը` արտադրվող կամ այլ երկրում իրականացված մեկ տարվա դիտարկման արդյունքներով»,-ասաց նախարարը` կարևորելով նաև հետգրանցումային շրջանում դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացումը, նոր մոտեցման ձևավորումը։

Նախարարին զեկուցվեց, որ դեղերի կողմնակի ազդեցությունների գրանցման և վերլուծման համակարգն ակտիվացնելու նպատակով կազմակերպվել են բժիշկների երկամսյա դասընթացներ։

 

 

Լրահոս
0