00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրթության նախարար. «Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել»

© Sputnik / Asatur YesayantsДети. Школа
Дети. Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դպրոցների տասնյակ տնօրեններ, ուսուցիչներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ հավաքվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում` առկա խնդիրները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի- Sputnik. Ավագ դպրոցի և հանրակրթության ծրագրերը շարունակում են մնալ Հայաստանի կրթական ոլորտի ուշադրության կենտրոնում։ «Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչներն այս և այլ հարցեր քննարկեցին Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ։

Նա հայտարարեց, որ վճռական է տրամադրված դպրոցներում առկա խնդիրների հաղթահարման հարցում։

«Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ պետք է քննարկվեն բոլոր ոլորտների խնդիրները և նախևառաջ կոնկրետ ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մեր հիմնական խնդիրները կապված են ավագ դպրոցների հետ, հանրակրթական ծրագրերի և ուսումնական ծանրաբեռնավածության հետ»,- լրագրողներին ասաց Մկրտչյանը։

«Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել: Խնդրում եմ վերադարձնել ուսուցչի հավատը. նա այլևս անկեղծ չէ ո՛չ տնօրենի, ո՛չ մամուլի, ո՛չ աշխատողների հետ: Այս վերջին տարիներին ուսուցիչը կորցրել է իրեն բնորոշ հպարտությունը հասարակության մեջ, շատ է խեղճացել, որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,-նշեց Լևոն Մկրտչյանը:

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց կազմակերպությունը հիմնվել է 2012թ.-ի սեպտեմբերին։ Միության նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել ուսուցիչների մասնագիտական գործունեության լավագույն փորձը, աջակցել նորարարություններին, տրամադրել փոքր դրամաշնորհային ծրագրեր` ուղղված դպրոցների զարգացմանը:

««Դպրոց-կենտրոններ միությունը» մեր երկրի լավագույն կազմակերպություններից մեկն է, և եթե հիշում եք` տարիներ առաջ Կենտրոնական բանկի աջակցությամբ ստեղծվել են դպրոց-կենտրոններ, և ներկաները դրանց ժառանգորդներն են»,- նշեց գերատեսչության ղեկավարը։

2004-2009թթ.-ին Հայաստանի տարածքը բաժանվել է 52 կրթական գոտու, որոնց թվին համապատասխան ընտրվել են դպրոցները։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ այդ կրթական հաստատություններին տրամադրվել են դրամաշնորհներ` ուսուցիչների վերապատրաստման, տեխնիկայի և գույքի հետ կապված խնդիրները լուծելու համար։ Դրանք դարձել են փորձարարական և նորարարական դպրոց-կենտրոններ։ Նախարարը ավելացրեց, որ բոլոր հրատապ հարցերը պետք է քննարկել Միության ներկայացուցիչների հետ։

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն իր հերթին ավելացրեց, որ կքննարկվեն ավագ դպրոցի, ուսուցիչների վարկանիշի և վարքագծի, դպրոցներում դաստիարակության և դաստիարակչական աշխատանքների հարցերը, ինչպես նաև` ուսուցիչ-ծնող և դպրոց-ծնող փոխհարաբերությունները։

Նրա խոսքով` շփման և խնդիրների քննարկման ընթացքում ի հայտ են գալիս համագործակցության եզրեր։ Օրինակ` նման զրույցների արդյունքում որոշվել է տարբեր միջոցառումներ անցկացնել աշակերտների համար։

«Հայաստանում իրագործվում են դպրոցական ցանցային ծրագրեր։ Դրանցից մեկի արդյունքները, որոնք վերաբերվել են պետական խորհրդանիշներին, կամփոփվեն վաղը։ Անցկացվել են դասեր, որոնց ընթացքում երեխաները պատրաստել են «Հայաստանի պետական խորհրդանիշերը» թեմայով պաստառներ»,- ասաց Մուրադյանը։

Մարտի 20-ին կամփոփվեն վերջնական արդյունքները, և պաստառները կցուցադրվեն Կամերային երաժշտության տանը։

 

Լրահոս
0