Կոտայքում բացվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման միակ կենտրոնը տարածաշրջանում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 18-ին կայացել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման միակ տարածաշրջանային կենտրոնի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը:

Բացման արարողությունից հետո երկու պետությունների ԱԻ նախարարները ստորագրել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կեցության
պայմանների, անձեռնմխելիությությունների և արտոնությունների մասին համաձայնագիրը:

Открытие армяно-российского центра гуманитарного реагирования - Sputnik Արմենիա
Հայ–ռուսական մարդասիրական կենտրոնի արագ արձագանքն ինչպես ֆանտաստիկ ֆիլմում
Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները։ Նրանք ներկայացրին կենտրոնի հիմնական գործառույթները, դրանք են` մասնակցություն արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և վերացմանն ուղղված միջոցառումները, ներառյալ` հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը։ Բացի այդ, կենտրոնում իրականացվելու է մասնագետների ուսուցում և որակավորման բարձրացում։

«Ռուսաստանն ու Հայաստանը երկու բարեկամ երկրներ են, որոնց կապում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ կապեր։ Համատեղ աշխատանքի ու փոխգործակցության փորձ ունենք և հիանալի հեռանկարներ։ Մեր պրոֆեսիոնալ գործունեությունն է հանդիսանում հասարակության կոմպլեքս անվտանգության ապահովումն ու արագ, օպերատիվ արձագանքումը բնական կամ տեխնածին աղետների դեպքում»,-ասաց Պուչկովը։

Լրահոս
0