ԱԳՆ. Դոնի Ռոստովում կործանված օդանավում հայեր չեն եղել

© Sputnik / Сергей Пивоваров / Անցնել մեդիապահոցМеждународный аэропорт "Ростов-на-Дону"
Международный аэропорт Ростов-на-Дону - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շաբաթ օրը, վաղ առավոտյան Դուբայից Դոնի Ռոստով մեկնող ինքնաթիռ է կործանվել: Boeing 737-800-ի բոլոր ուղևորները զոհվել են

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Դոնի Ռոստովում այսօր՝ մարտի 19-ի գիշերը, օդանավի կործանման հետևանքով զոհվածների նախնական ցանկում հայկական անուններ չկան։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ներկայացնելով զոհերի նախնական ցանկը:

«Զոհվածների նախնական ցանկը, ուր հայկական անուններ չկան։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,-գրել է նա:

Նախնական տվյալով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, վաղ առավոտյան, Երևանի ժամանակով 04:40-ին: Ինքնաթիռը բախվել է գետնին և մի քանի մասի բաժանվել: ԶԼՄ-ների տվյալով՝ ինքնաթիռի օդաչուն Դոնի Ռոստովում վայրէջք կատարելուց առաջ մի քանի անգամ հայտնել է, որ պատրաստվում է վայրէջք կատարել:

 

Լրահոս
0