00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես արտասահմանցիները գոլֆ խաղացին Տաթևում

© Sputnik / Асатур Есаянц Нина Овнанян
Нина Овнанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զբոսաշրջիկների համար Հայաստանն ամենից առաջ հին եկեղեցիների և պատմամշակութային հուշարձանների երկիր է, բայց այժմ նրանց կարելի է զարմացնել նաև ժամանակակից գոլֆ-ակումբով, հատկապես եթե խոսքը վերաբերում է անգլիացիներին

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի- Sputnik, Անի Լիպարիտյան. Անգլիացի զբոսաշրջիկները ճանապարհորդել են Հայաստանի քաղաքներով և գյուղերով ու ոգևորվել Տաթևի վանական համալիրի մոտ գոլֆ խաղալու գաղափարով:

Նրանք դիմել էին Հայաստանի գոլֆիա սոցիացիայի գլխավոր քարտուղար Կարեն Հովհաննիսյանին՝ այս հարցում օգնություն ստանալու համար:

«Տղաներն ինձանից մականներ և գնդակներ խնդրեցին: Ես համաձայնեցի տալ միայն մի պայմանով, եթե լուսանկարեն և ինձ ուղարկեն այն, ինչ պատրաստվում են անել»,- Sputnik Արմենիային ասաց Կարեն Հովհաննիսյանը:

«Նրանք ուրախությամբ վերցրին մականները, գնդակները և գնացին լեռներ: Արտասահմանցիները պահեցին իրենց խոստումը և ինձ ցույց տվեցինլուսանկարը, թե ինչպես են լեռներում ու կիրճերում գոլֆ խաղում: Անկեղծ ասած՝ ես զարմացա»,- պատմեց Կարենը:

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի գոլֆիա սոցիացիայի գլխավոր քարտուղար Կարեն Հովհաննիսյանը
Генеральный секретарь Ассоциации гольфа Армении Карен Ованнисян - Sputnik Արմենիա
Հայաստանի գոլֆիա սոցիացիայի գլխավոր քարտուղար Կարեն Հովհաննիսյանը

Հնագույն խաղը Հայաստանում

Ինչպես բացատրեց Sputnik Արմենիայի զրուցակիցը, իրականում քչերը գիտեն այն մասին, որ Հայաստանում գոլֆ են խաղում և այստեղ գոլֆի դաշտ կա: Չէ՞ որ գոլֆի դաշտի առկայությունը լավ ցուցանիշ է երկրի համար:

Կարծիք կա, որ գոլգը հարուստների խաղ է: Սակայն Կարենը նշեց, որ այսօր գոլֆ խաղալու համար մեծ հնարավորություններ և գումարներ պետք չեն:

© Sputnik / Асатур Есаянц Գոլֆի մականներ
Клюшки для гольфа  - Sputnik Արմենիա
Գոլֆի մականներ

«Գլխավորը ցանկությունն է: Խաղում ես բաց դաշտում և միաժամանակ շփվում ես գործընկերներիդ, ընկերներիդ հետ կամ էլ նոր ծանոթություններ ես ձեռք բերում: Դա իսկապես բարձրացնում է տրամադրությունդ»,- ասաց Կարենը:

Հովհաննիսյանի խոսքով՝ գոլֆ խաղալու ժամանակ են կնքվում ամենակարևոր համաձայնագրերը, քանի որ խաղը թույլ է տալիս ավելի լավ ճանաչել միմյանց:

Նրա խոսքով՝ գոլֆը տարբերվում է մյուս մարզաձևերից նրանով, որ այս խաղը ողջ կյանքի համար է: Հայաստանում գոլֆի ակումբ ստեղծելու գաղափարի հեղինակը ԱՄՆ-ի ամենահարուստ հայերից մեկն է՝ բարերար Վահագն Հովնանյանը, ով մինչև կյանքի վերջ գոլֆ է խաղացել:

© Sputnik / Асатур Есаянц Գոլֆի մականներ՝ Վահագն Հովնանյանի հավաքածուից
Раритетные клюшки для гольфа. Коллекция Ваагна Овнаняна - Sputnik Արմենիա
Գոլֆի մականներ՝ Վահագն Հովնանյանի հավաքածուից

«Հայաստանում տարեցտարի աճում է գոլֆի նկատմամբ հետաքրքրությունը, այս հարցում իրենց դերն են խաղում նաև արտասահմանյան երկրների հետ ունեցած սերտ կապերը: Ես գոլֆը կատակով անվանում եմ գործարարների «ֆեսյբուք»»,- ասաց Կարենը:

Թեև Հայաստանում անվանի գոլֆիստներ չկան, սակայն երկրի սահմաններից դուրս կան հայեր, ովքեր հրաշալի տիրապետում են այս խաղի հիմտություններին:

«Մենք մեծ հույսեր ենք կապում Անի Գուլուգյանի հետ: Նա պրոֆեսիոնալ գոլֆիստ է, ապրում է ԱՄՆ-ում: Այժմ մենք երկու ուղղություն ունենք. հիմա պատրաստում ենք սեփական մարզիկներին, բայց դրա հետ մեկտեղ ուզում ենք համագործակցել արտասահմանում բնակվող հայազգի գոլֆիստների հետ»,- ասաց Հովհաննիսյանը:

Հայ գոլֆիստները պատրաստվում են տարբեր առաջնությունների մասնակցել:

Գոլֆն իդեալական խաղ է հայերի համար

Գոլֆ ակումբի և ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը օրը մառախլապատ էր, քամոտ, ցուրտ էր ու թույլ անձրև էր տեղում:

«Արարատ» գոլֆ ակումբի տեղի ընտրությունը պատահական չի եղել: Այն գտնվում է Երևանի արվարձանում՝ Վահագնի թաղամասի տարածքում, որը նույնպես կառուցել է Վահագն Հովնանյանը: Հատկապես պարզ եղանակին հրաշալի երևում է Արարատ լեռը, ու խաղացողներից յուրաքանչյուրի գնդակն ուղղվում է դեպի պատմական լեռը:

Այս մասին Sputnik Արմենիային պատմեց Հովնանյանի աղջիկը՝ Նինան, ով հոր մահից հետո դարձել է ակումբի նախագահը:

© Sputnik / Асатур Есаянц Նինա Հովնանյան
Нина Овнанян - Sputnik Արմենիա
Նինա Հովնանյան

«Այստեղ սկզբում ամայի տարածություն էր… Երբ հայրս սկսեց այս թաղամասի շինարարական աշխատանքները, հասկանում էր, որ կմնա Հայաստանում: Այդ ժամանակ նա ասաց՝ անկասկած գոլֆ է պետք: Նա կառուցում էր այս դաշտը և երազում, որ Հայաստանը գոլֆի երկիր դառնա: Միշտ խաղում էր մի նպատակով՝ հասնել Արարատի բարձունքին»,- պատմեց Նինան:

Նա կատակով նշեց, որ լավ կլիներ գոլֆ խաղալ հենց լեռան վրա, քանի որ այնտեղ լավ լանջեր կան:
Նինան պատմեց, որ գոլֆի դաշտը մշտական հոգածության կարիք ունի, դաշտը խնամելու համար նաև մեծ գումարներ են պետք, իսկ որակյալ խոտով պրոֆեսիոնալ դաշտ ստեղծելու համար էլ ժամանակ է պետք:

Սակայն որոշ գոլֆիստներ պնդում են, որ ճիշտ դաշտը պետք է այնպիսին լինի, ինչպիսին Հայաստանում է, քանի որ Շոտլանդիայում ի սկզբանե խաղացել են հենց այսպիսի դաշտերում: Շոտլանդացիների մոտ հաճախ դաշտերով զբաղվում են ոչ թե մարդիկ, այլ ոչխարները, որոնք արածում են դաշտերում: Բայց մեզ համար դժվար կլինի ոչխարներ պահելը, թեև դա շատ գեղեցիկ ու ներդաշնակ կդիտվեր»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը:
Նինան հայտնեց, որ Հայաստանում գոլֆիստների դպրոց է բացվել երեխաների համար:

Գոլֆ` իդեալական խաղ հայերի համար - Sputnik Արմենիա
Գոլֆ` իդեալական խաղ հայերի համար

«Պատրաստվում ենք գոլֆիստների սերունդ պատրաստել, չէ՞ որ Հայաստանն իդեալական վայր է գոլֆի համար: Բացի այդ, այս խաղը նպաստում է նյարդային համակարգի թուլացմանը և թույլ է տալիս ներդաշնակության հասնել: Մարդը խաղում է բնության գրկում, դրանից լավ ուրիծ ի՞նչ կարող է լինել»,- ասաց նա:

Կարևոր է նաև այն փաստը, որ գոլֆն անհատական մարզաձև է, իսկ հայերը կարողանում են գերազանց արդյունքի հասնել հատկապես անհատական մարզաձևերում:

 

© Sputnik / Асатур Есаянц Գոլֆի գնդակներ
Мячи для гольфа - Sputnik Արմենիա
Գոլֆի գնդակներ

«Հայերն այդքան էլ լավ հանդես չեն գալիս թիմային մարզաձևերում, նրանք սիրում են միայնակ մրցել միմյանց հետ: Այդ առումով գոլֆն իդեալական սպորտ է հայերի համար: Մենք ուզում ենք նաև համաձայնագիր կնքել մայրաքաղաքի տարբեր դպրոցների հետ, որպեսզի երեխաներն այցելեն մեր դպրոց և գոլֆ խաղալ սովորեն»,- ասաց Նինա Հովնանյանը:

Գոլֆի սիրահարները պատրաստվում են Հայաստանում նոր հարթակներ կառուցել հին խաղի համար: Նրանք համոզված են, որ գոլֆի դաշտերը կավելացնեն զբոսաշրջային Հայաստանի գրավչությունը:

 

Լրահոս
0