Աշխատանքային միգրացիան` տուբերկուլոզի տարածման աղբյուր

© Sputnik / Фред Гринберг / Անցնել մեդիապահոցАнгиографический кабинет НИИ туберкулеза
Ангиографический кабинет НИИ туберкулеза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում տուբերկուլոզի դեպքերի նվազում է նկատվում: 2007 թվականից մինչ օրս հիվանդացության ցուցանիշը կրճատվել է 2, իսկ մահացության ցուցանիշը` 3 անգամ: Տվյալները հայտնեցին առողջապահական ոլորտի պատասխանատուները «Միավորվենք վերացնելու տուբերկուլոզը» թեմայով իրազեկման դասընթացի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի-Sputnik. Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության ամենացածր մակարդակն ունի Վայոց Ձորի մարզը, ամենաբարձրը՝ Շիրակի մարզն ու Երևանը: ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանն ասաց, որ այդ հիվանդությունը տարածվում է նաև աշխատանքային միգրացիայի հաշվին:

«Կան հիվանդներ, ովքեր բուժումը սկսում են, մեկ ամիս անց առողջության դրական տեղաշարժի դեպքում կիսատ են թողնում բուժումը և մեկնում արտագնա աշխատանքի: Այդ դեպքում հիվանդությունն ավելի է ծանրանում: Ստացվում է` եթե նախկինում բուժվում էին դեղազգայուն տուբերկուլոզով, ապա հիմա վերադառնում են դեղակայուն ձևով կամ ծանր ու համակցված հիվանդությամբ»,-ասաց Հայրապետյանը:

Վերջին տվյալով՝ տուբերկուլոզով հիվանդ անձանց թիվը 700-ն է: Դիմելիության կամ բուժումն ընդհատելու պատճառով հիվանդությունը բարդացել է, ու գրանցվել է մահվան 42 դեպք:

Առաջիկայում առողջապահության նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացնելու Տուբերկուլոզի դեմ պայքարի 2016-2020թթ.-ի ծրագիրը, որի համաձայն՝ նոր սերնդի հակատուբերկուլոզային դեղեր են կիրառվելու, լուրջ շեշտադրում է լինելու լաբորատոր համակարգի հսկողության և որակի, ներհիվանդանոցային վարակը կանխելու ուղղությամբ:

Լրահոս
0