00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոցելի խմբում երեխաներն են. գլուխ է բարձրացրել Լեյշմանիոզ հիվանդությունը

© LUIS ROBAYO / AFP Москит вируса "Зика"
Москит вируса Зика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում լեյշմանիոզով վարակված 9 ամսական փոքրիկի մահն առողջապահության ոլորտի մասնագետներին ստիպեց անսովոր անվանումով այս հիվանդության մասին ավելի մանրամասն խոսել: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում լեյշմանիոզ հիվանդության ախտանշանների ու կանխարգելման մասին է խոսել համաճարակաբան Լուսինե Պարոնյանը

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս հիվանդությունը դասել է մոռացված հիվանդությունների շարքը, որովհետև հիմնականում ազդում է աղքատ երկրների բնակչության առողջության վրա: Հիվանդության տարածվածության մասին նույնիսկ ճշգրիտ վիճակագրություն չկա, քանի որ շատ հիվանդներ բժշկի չեն էլ դիմանում: Հատկապես մաշկային լեյշմանիոզը բարվոք ընթացք ունի, խոցեր են առաջանում, բուժվում են, սպիներ են մնում, ու մարդիկ այդ ընթացքում որևէ մասնագետի չեն դիմում:

Հայաստանում այս տարի հիվանդացության 6 դեպք է գրանցվել, Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցողով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

«Լեյշմանիոզը աշխարհի ամենահին հիվանդություններից է համարվում, և Հայաստանի տարածքում էլ ընդերային լեյշմանիոզի դեպքեր չեն արձանագրվել միայն 1969-1999 թվականներին: Բացատրությունն այն է, որ 60-ականներին մալարիայի դեմ պայքարի լայնածավալ միջոցառումներից հետո նվազել էր նաև լեյշմանիոզ տարածող մլակների պոպուլյացիան»,- ասաց նա:

1999 թվականից հետո Հայաստանում հիվանդության 105 դեպք է գրանցվել: Խոցելի մարզեր են համարվում Սյունիքը, Լոռին և Տավուշը, ինչպես նաև՝ Երևանը: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում տարեկան 200-ից ավելի դեպք է գրանցվում:

Հիվանդության աղբյուրը շներն են, փոխանցողները՝ մլակները, այդ պատճառով միայն առողջապահական համակարգի ուժերով հնարավոր չէ պայքարել այս հիվանդության դեմ:

«Անհրաժեշտ է միջգերատեսչական համալիր պայքար իրականացնել: Շատ կարևոր է հասարակության ներգրավածությունը, ԶԼՄ-ները պետք իրազեկեն, թե ինչ է պետք անել հիվանդությունից պաշտպանվելու համար»,- ասաց Լուսինե Պարոնյանը։

Հայաստանում գրանցվում է հիվանդության ավելի ծանր տեսակը՝ ընդերային լեյշմանիոզը: Իսկ մեր երկրում հիվանդությունը տարածող մլակների 12 տեսակ կա:

Լուսինե Պարոնյանի խոսքով՝ լեյշմանիոզը կանխելու համար մասնագետները պատվաստում են շներին, քանի որ վարակի աղբյուրը հիվանդ շնազգիներն են:

Առաջին ախտանշանները շատ նման են այլ հիվանդությունների՝ ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, գունատություն, երեխայի քաշը նվազում է, իսկ մաշկը մոմանման է դառնում: Կանխարգելելու համար պետք է երեխաներին պաշտպանել մլակների խայթոցից, մաքուր պահել շրջապատը, որպեսզի օրգանական աղբի կուտակումներ չլինեն:

Фотографии, сделанные в Юниграф Икс - Sputnik Արմենիա
«Դինգո թիմ». «Յունիգրաֆ իքսի» շներին ոչ ոք չի գողացել

«Մենք հանդիպումներ ենք ունեցել ՏԻՄ ներկայացուցիչների հետ, բացատրել ենք, որ աղբահանությունը պետք է հնարավորինս հաճախ կատարվի, որպեսզի մլակների համար բարենպաստ միջավայր չստեղծվի: Կարևոր է նաև ազգաբնակչության իրազեկումը, որ նրանք էլ հետևեն աղբահանության խնդրին, չմտածեն՝ իրենց շրջապատը մաքուր է, և վերջ: Պետք է հաշվի առնել, որ մլակի թռիչքի հեռավորությունը 1.5 կիլոմետր է: Պատուհանները պետք է ցանցապատել, զգույշ լինել հատկապես ամռանը»,- ասաց Լուսինե Պարոնյանը:

2014 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի ծրագիրը, որում ներառված են նաև լեյշմանիոզի դեմ պայքարի հարցերը: 2015 թվականին Հայաստանում իրականացվեց լայնածավալ հետազոտություն՝ ԱՀԿ-ի տրամադրված թեստերի միջոցով մասնագետները փորձեցին ճշտել՝ արդյո՞ք եղել են հիվանդներ, որոնք չեն արձանագրվել: Հետազոտությունը ցույց տվեց, որ հիվանդությունը մարդկանց մոտ տարածում չի ունեցել:

«Մենք հիվանդության դեպքեր հայտնաբերեցինք շների մոտ: Նախադրյալներ կան, որ հիվանդությունը կարող է տարածվել: Մենք աշխատանքներ ենք իրականացրել խոցելի մարզերում, նաև այն վարերում, որտեղ լեյշմանիոզի դեպքեր չեն արձանագրվել»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Լուսինե Պարոնյանի խոսքով՝ իրազեկման աշխատանքներ են իրականացվել նաև բուժաշխատողների շրջանում, որպեսզի զգոնությունը բարձրանա, ուշացած դեպքեր չգրանցվեն, երեխաներն էլ ժամանակին բուժում ստանան:

 

Լրահոս
0