00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հղի կնոջ լավատեսությունն օգնեց քիմիաթերապիայից հետո առողջ բալիկ ունենալ

© UPRБеременная женщина
Беременная женщина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նաիրի» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ արտառոց դեպք գրանցվեց` բժիշկներին դիմեց արդեն 29 շաբաթական հղիությամբ երիտասարդ մի կին, որի մոտ Մոսկվայի ուռուցքաբանության ազգային կենտրոնում օրեր առաջ ձախ կրծքագեղձի քաղցկեղ էին հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. «Անմտություն կլիներ հեռացնել այդքան մեծ պտուղը: Հատկապես ծանր կլիներ կնոջ համար, քանի որ առաջին հղիությունն ավարտվել էր վիժումով»,- «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանի խոսքն է մեջբերում Էրեբունի բժշկական կենտրոնի կայքը:

Ուռուցքի դեմ պայքարը պետք էր սկսել անմիջապես. մյուս բոլոր դեպքերում այն կսկսվեր ծննդաբերությունից հետո:

«Հղիության ընթացքում ուռուցքներն ավելի արագ են զարգանում: Հղի կնոջ օրգանիզմում ստեղծվում է մի իրավիճակ, որը նպաստում է պտղի բջիջների արագ զարգացմանն ու հասունացմանը, իսկ դրանից օգտվում են նաև ուռուցքային բջիջները: Ուռուցքն արդեն բավականին մեծ էր ախտորոշման պահին, և ծննդաբերությանը սպասելու պարագայում մեծ վտանգ կար այլ օրգաններում մետաստազներ առաջանալու»,- ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը:

Քիմիաթերապիայի անցկացումը հակացուցված է հղիության առաջին եռամսյակում, քանի որ կարող է հղիության ընդհատման կամ պտղի մոտ լուրջ արատների ձևավորման պատճառ դառնալ: Հղիության երկրորդ և հատկապես երրորդ եռամսյակներում, հատուկ արձանագրությունների պահպանման պարագայում, հղի կինը կարող է գրեթե անվտանգ քիմիաթերապիա անցնել: Հիմնվելով արտասահմանյան փորձի վրա՝ հայ բժիշկները որոշել են քիմիաթերապիայի համապատասխան կուրսեր սկսել:

«Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանները քիմիաթերապիան անցկացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգների խիստ հսկողության պայմաններում: Բուժման երկու կուրսը 29-ամյա կինը հաղթահարել է լավ արդյունքներով` մայրը և պտուղը չեն տուժել, իսկ ուռուցքի չափսերը մասամբ փոքրացել են:

«Որոշեցինք հղիությունը հասցնել այն սահմանային ժամանակահատվածին, երբ հնարավոր կլինի երեխային կեսարյան հատմամբ անվտանգ դուրս բերել մոր արգանդից: 33-34 շաբաթականում փոքրիկը թե՛ էխոսկոպիկ, թե՛ դոպլեր հետազոտությամբ, արդեն «պատրաստ» էր: Ծնվեց 2.300 գր քաշով կենսունակ, առողջ երեխա»,- հայտնել է Անդրանիկ Պողոսյանը:

Ծննդաբերությունն անցել է առանց արտառոց միջադեպերի ու բարդությունների, ինչպես բժիշկն է հավաստիացնում, հետվիրահատական շրջանը՝ նույնպես: Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ հղիությունն ընթացել է քիմիաթերապիայի կուրսերին զուգահեռ: Մինչ այս նմանատիպ դեպքերում ընդունված էր ընդհատել հղիությունը՝ մեծ պտղի հեռացմամբ: Այս անգամ արտասահմանյան փորձը հաջողությամբ կիրառել են «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների բժիշկները: Նորաթուխ մայրիկը դեռ ուռուցքաբանի հսկողության տակ է: «Մայրը շարունակում է քիմիաթերապիան, որի բոլոր կուրսերի ավարտից հետո կիրականացվի կրծքագեղձի վիրահատական բուժումը»,- ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբան Լևոն Բադալյանը:

«Ի դեպ, դեպքի հաջողության գործում մեծ դեր ուներ նաև կնոջ ու իր ընտանիքի լավատեսությունը հղիության ամբողջ ընթացքում: Անգամ պայմանավորվածություն կա՝ 2 տարի անց, վերջնականապես կազդուրվելուց հետո, ունենալ երկրորդ բալիկը…»,- հույս է հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը:

 

 

Լրահոս
0