Վիկտոր Համբարձումյանի հաջողության բանաձևը՝ տաղանդ, ճակատագիր և աշխատանք

© Sputnik / А. Экекян / Անցնել մեդիապահոցВ.А.Амбарцумян, президент Академии наук Армянской ССР
В.А.Амбарцумян, президент Академии наук Армянской ССР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին հաջողվել է ապացուցել, որ աստղերից յուրաքանչյուրն իր տարիքն ունի: Նա իր ողջ կյանքը նվիրել է երկնային մարմինների ուսումնասիրությանը: Աստղագիտության միջազգային օրը Sputnik Արմենիա պորտալն անդրադառնում է հայկական աստղաֆիզիկայի ամենավառ աստղին՝ Վիկտոր Համբարձումյանին

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Գիտնականի կյանքը հարուստ էր և հագեցած՝ ինչպես աստղային երկինքը: Նա իր մասին ասում էր. «Երբ ինձ հարցնում են, թե ով եմ ես ազգությամբ, միշտ պատասխանում եմ՝ հայ քրիստոնյա եմ»:

Թբիլիսիում ծնված Համբարձումյանի գիտական ուղին սկսվել է հենց Վրաստանում: Հետագայում նա հաճախ էր հիշում կյանքի այդ շրջանը՝ որպես իրադարձություններով հարուստ լուսավոր կետ:

«Նա ժպիտով էր հիշում Թբիլիսիում անցկացրած օրերը: Ավելի շատ մանկությունն էր կարոտում, քան Թբիլիսին»,- Sputnik Արմենիային պատմեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
35 տարեկանում Համբարձոււմյանը եկավ Հայաստան՝ Բյուրական գյուղ, որտեղ էլ ապրեց իր կյանքի մեծ մասը՝ 53 տարի:

Մինչ այդ նա երկնային մարմինների վերաբերյալ ուսումնասիրություններ էր կատարում Լենինգրադի համալսարանի համար: Այդ շրջանում Հայաստանը դեռ գիտությունների ակադեմիա չուներ, և արևելագետ Հովսեփ Օրբելին ու ակադեմիկոսները որոշեցին հիմնել այն: Գաղափարն իրականություն դարձավ 1943թ.-ի նոյեմբերին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

1941թ.-ին, երբ պատերազմը նոր էր սկսվել, համալսարանի գիտական լաբորատորիաները տեղափոխվեցին ռազմաճակատից հեռու՝ Ելաբուգա քաղաք, Թաթարստան, որտեղ Համբարձումյանն անցկացրեց 4 տարի՝ գլխավորելով լաբորատորիաները: Ակադեմիայի բացումից հետո տեղափոխվեց Հայաստան:
Պատմական հայրենիքում Համբարձումյանը սկսեց աշխատել Երևանի փոքր աստղադիտարանում և աստղաֆիզիկոսների խումբ ստեղծեց: Նա նաև Երևանի պետական համալսարանին կից աստղագիտության ամբիոնի հիմնադիրը դարձավ:

«Այդ ամբիոնը նրա ստեղծած աստղաֆիզիկայի երկրորդ ամբիոնն էր ԽՍՀՄ-ում: Առաջինը նա բացել էր Լենինգրադի համալսարանում՝ 26 տարեկանում»,- պատմում է Հայկ Հարությունյանը:

Եվ ահա 1946թ.-ին Համբարձումյանը որոշեց հիմնել Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը, որի պաշտոնական բացումը կայացավ 1958թ.-ին: Համբարձումյանը նախագիծը պատվիրեց ճարտարապետ Սամվել Սաֆարյանին:
Նա դարձավ աստղադիտարանի առաջին տնօրենը և ղեկավարեց մինչև 1988թ.-ը:

Հենց Համբարձումյանն է աստղագիտության պատմության մեջ առաջին անգամ հայտնագործել, որ աստղերը ծնվում են և աստղերից յուրաքանչյուրի տարիքը տարբեր է:

Համբարձումյանի հետ շուրջ 25 տարի աշխատած Հայկը Հարությունյանը հիշում է, որ գրեթե երբեք ընդմիջում չէր անում և անդադար աշխատում էր:
Նա շատ գայթակղիչ առաջարկներ էր ստանում, սակայն նախընտրում էր ապրել Հայաստանում և այստեղ զբաղվել գիտությամբ:

Այդ ամենով հանդերձ կապ էր պահում Վրաստանի հետ, և 1970-ական թթ.-ին Բյուրականում տեղի է ունեցավ երկու հարևան երկրի աստղագետների առաջին կոլոկվիումը:

«Մի անգամ նա ինձ խորհուրդ տվեց, որին ես հետևում եմ մինչև հիմա: Ասաց՝ գիտնականին զարդարում է երեք բնութագիր՝ տաղանդը, ճակատագիրը և աշխատանքը՝ ծանր ու տքնաջան»,- պատմում է Հարությունյանը:

Մեծ գիտնականը նաև հետաքրքիր զրուցակից էր, սիրում էր կարդալ, խոսել քաղաքականությունից և ռացիոնալ օգտագործել ժամանակը:

Այսօր Աբովյան փողոցի վերջնամասում է գտնվում համալսարանական հիվանդանոցն ու բուհական «թաղամասը»: Հին Երևանից մնացել է միայն Ուսուցչական վարժարանի շենքը, որն այժմ ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկն է, իսկ դրա դիմաց՝ ուսանողական պուրակի կենտրոնում, գտնվում է համալսարանական աստղադիտարանի շենքը (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան, 1930):

 

 

 

Լրահոս
0