Արոնյանը Հավակնորդների մրցաշարի առաջատարն է

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցГроссмейстер Левон Аронян
Гроссмейстер Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հավակնորդների մրցաշարն ընթանում է Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի- Sputnik. Լևոն Արոնյանը հոլանդացի Անիշ Գիրիի հետ խաղից հետո հայտնվել է հավակնորդների մրցաշարի աղյուսակի առաջին հորիզոնականում:

Արոնյանը 8 հնարավորից հավաքել է 5 միավոր և կես միավորով առաջ է անցել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինից, ով պարտիան շարունակում է հայրենակից Պյոտր Սվիդլերի հետ: Ամերիկացի Ֆաբիո Կարուանան առաջին հաղթանակն է գրանցել՝ սպիտակ խաղաքարերով պարտության մատնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային: Կարուանան իր ակտիվում ունի 4,5, Գիրին՝ 4, Նակամուրան՝ 3 միավոր:

Հավակնորդների մրցաշարը մեկնարկել է մարտի 11-ին և կավարտվի ամսի 29-ին, մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար դոլար: Մրցաշարի հաղթողը նոյեմբերին ԱՄՆ-ում կխաղա աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:

 

Լրահոս
0