ԶԼՄ. Լրագրողների ավտոմեքենան ձորն է ընկել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 20-ին, ժամը 18.04-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի առաջին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր հատվածի 18-րդ կմ-ին «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով դեպի ձորակը (մոտ 7մ)՝ կողաշրջվել. ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ավտոմեքենայում գտնվել են «Շողակաթ» հեռուստաընկերության աշխատակիցները, իսկ տուժածը լրագրող է։

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին՝ 1980թ.-ին ծնված Աննա Սարգսյանին, և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս
0